Ռոբերտ Քոչարյանի արածը չի կարելի ուրանալ. Դավիթ Գասպարյան (video)
Գրականագետ Դավիթ Գասպարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք բարգավաճեց կոռուպցիան, ղարաբաղցի լինելն էլ մի յուրահատուկ բան դարձավ։ «Որտեղ որ մի ղարաբաղցի կար, պաշտոն էին տալիս։ Այդ ամոթալի ավանդույթները ծաղկեցին նաև Սերժ Սարգսյանի օրոք։ Մարդ ամոթից գետինն էր մտնում, մտածում էր՝ էս ովքե՞ր են մեր պաշտոնյաները։ Հիմա էլ մենք մաքրագործման ճանապարհին ենք։ Անկեղծ ասած՝ կալանավորումներին, մարդուն վանդակների մեջ նետելուն դեմ եմ։ Կարելի էր տնային կալանք կամ ստորագրությամբ չբացակայելով պահել նրան, քննել բոլոր հարցերը։ Մարտի մեկը պետք է բացահայտվի», – ասաց Դավիթ Գասպարյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում.
