«Վաշինգտոնի կտրուկ շրջադարձային վարքագիծը». Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հոդվածը: ԱՄՆ նախագահի մոտ հռետորաբանական վայրիվերումներն ու կտրուկ շրջադարձերը հետեվողական վարքագծի բնույթ են կրում: Այնքան, որ ոճի աննախընթաց սաստկացումը, հասցեական վերագրումները, հետեվողների մոտ սկսել են տարակուսանքներ ստեղծել հայտարարվածի եւ դրա համապատասխան իրականացվող քայլերի բացակայությունը կանխատեսելով: Փհենյան-Վաշինգտոն արձանագրված փոխմեղադրական մագլցողականությունը մի պահ աշխարհը համոզեց, որ միջուկային պատերազմի մեկնարկը սարերի հետևում չէ: Կտրուկ շրջադարձը Վաշինգտոնի կողմից, ավելի կոնկրետ` նախագահ Թրամփի ոճային եւ բովանդակային փոփոխությամբ հատկանշված հանկարծակի հայտարարությունը ո՛չ միայն մերձեցման, այլ նաեւ հարաբերությունների բնականոնացման ու դեպի համագործակցության դաշտ հեռանկարի ուրվագծեր ցույց տվեց Հյուսիսային Կորեա-ԱՄՆ հարաբերությունների նոր էջի վրա: Բոլորովին տարբեր չէր նաեւ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների պատկերը. թեեւ այստեղ միջուկային պատերազմի մեկնարկի նախադրյալներ չկային, այսուհանդերձ սառը պատերազմ հիշեցնող նախօրյակին գտնվելու մթնոլորտի տարածումն էր հատկապես Վաշինգտոնի, ապա նաեւ Մոսկվայի կողմից: Պատժամիջոցներ, կոչեր, դիվանագիտական անձնակազմերի տուն կանչեր, նախագահական ընտրություններին ազդած լինելու ամբաստանություններ, որոնք գրեթե դիվանագիտական կապերի ամբողջական խզման հասնելու տպավորություն են թողում։ Եթե ոչ կտրուկ, այս դեպքում դանդաղ շրջադարձ արձանագրելու երեւույթ պարզվեց նաեւ այս հարթությանը վրա: Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպման նախօրյակին, ընթացքում եւ դրանից անմիջապես հետո հռետորաբանությունը բոլորովին ուրիշ ոճ եւ բովանդակություն ուներ: Երեւում էին Վաշինգտոն-Մոսկվա մերձեցման եւ որոշ տեղեր համագործակցության ընդհանուր եզրեր: Այդ եզրերից գլխավորը կարող էր դիտարկվել Սիրիայում ռազմաքաղաքական ծրագրերի իրականացման համար փոխադարձ որոշակի հասկացողության հանգելը: Ընդհանուր վարքագծից թվում է, որ անմասն չի մնացել նաեւ Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների ընթացքը: Դարձյալ միջուկային ընդհանուր համաձայնագրից իր մասնակցության չեղարկումը, ապա ճնշում` համաձայնագիրը ստորագրած պետություններին հետեւելու իր օրինակին, եւ նոր պատժամիջոցների ձեռնարկման գործողություններ: Եւ ահա շրջադարձ կատարելու նախաքայլը` նախագահ Թրամփի Թեհրանի մասին կատարած վերջին հայտարարությունը. «Ունեմ այն զգացումը, թե իրանցի ղեկավարները մոտ օրերս պիտի խոսեն Վաշինգտոնի հետ»: Անկախ նրանից, որ «մոտ օրերս»-ը անորոշ ժամկետ է եւ հայտնի չէ, թե ի՛նչ եզրերի շուրջ պիտի ձեռնարկվի երկխոսությունը, Թրամփը շրջադարձի նախապատրաստական հող է նախապատրաստում այս հայտարարությամբ: Հիմնական այս երեք ուղղությունների վրա կատարված հռետորաբանական շրջադարձերը ուղենշում են Վաշինգտոնի կամ ավելի մասնակի բնութագրումով՝ թրամփյան ելեւէջային վարքագիծը: Հիմա, նկատենք չորրորդ ուղղությունը: Այժմ, ամերիկյան պատժամիջոցներ սկսել են որդեգրվել Անկարայի նկատմամբ: Երկար ժամանակից ի վեր հայտարարողական մակարդակի վրա կայացման ընթացքում արձանագրվող պարանաձգումնային իրավիճակից հետո Վաշինգտոնը տպավորություն է թողում, որ գործնական փուլ են թեւակոխում Անկարայի նկատմամբ կատարված մեղադրանքները: Խնդիրը իհարկե վերաբերում է ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության արարքում երկու նախարարների ունեցած դերակատարությանը: Մինչ, պաշտոնական Անկարան հայտարարում էր համաչափ հակազդեցությամբ հանդես գալ: Նախընթաց այլ արարներ մագլցողական լարվածություն էին առաջացրել Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում. բազմիցս դեսպաններ հետ էին կանչվել եւ ոչ շատ ուշ վերադարձել իրենց պաշտոնին` զանազան փուլերում: Անկախ նրանից, որ փոխպատժամիջոցային քայլերի ձեռնարկումը ըստ էության կարող է վերաբերել «Բրանսոնը Գյուլենի դիմաց» փոխանակման գործողություն ապահովելու առաջադրանքին, այդուհանդերձ տարբեր պատճառներ համոզում են, որ մագլցողականության առաստաղի բարձրացումը սահմանափակ է. Թրամփը հանկարծ կարող է հիշել Անկարայի ռազմավարական կարեւոր դաշնակից լինելու հանգամանքն ու այդ հանգամանքի պատմական կարգավիճակը: Հատկանշական է Թուրքիայի արտգործնախարարի միաժամանակյա հայտարարությունը` «ամերիկյան սպառնալիքների պատժամիջոցները Թուրքիայի վրա ազդեցություն չպիտի ունենան». քիչ հետո ասելու համար, որ ամերիկացի իր պաշտոնակցի հետ քննարկել են այն միացյալ քայլերը, որոնք հնարավոր է որդեգրել Իտլիպում: Սա չի նշանակում, որ Իտլիպի համար ամեն ինչ համաձայնեցվել է, բայց թե միասին քննարկելիք եւ անելիք ունեն, դա պարզ է: Թրամփի ոճային եւ բովանդակային սաստկացումները, սպառնալիքները շարունակում են արձանագրել կտրուկ, արագ շրջադարձեր: Փհենյանը, Թեհրանն ու Մոսկվան դա են վկայում. թվում է նաեւ, որ այս առումով շարքը կհամալրի նաեւ Անկարան: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am