Դերասան Սթիվեն Սիգալը Ռուսաստանում պաշտոն է ստացել
Հայտնի դերասան Սթիվեն Սիգալը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ՝ ռուս–ամերիկյան հումանիտար հարաբերությունների հարցերով։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ Նշվում է, որ Սիգալի հիմնական գործառույթը լինելու է հումանիտար ոլորտում ռուս–ամերիկյան հարաբերությունների զարգացումը։
