Սրտի արատով նորածնին հաջողվել է փրկել 3D տեխնոլոգիայի շնորհիվ

  Չինացի բժիշկները հաջողությամբ վիրահատել են սրտի բնածին ծանր արատով տառապող ինը ամսական նորածնին: Երեխայի օրգանի 3D տպագրական նմուշը վիրահատության ընթացքում օգտագործվել է որպես ակնառու ուղեցույց: Երեխայի սրտի վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է  մարտի 11-ին: Ընդ որում, օրգանի նմուշի օգտագործումը բժշկական պրակտիկայում  3D տպագրության տեխնոլոգիաների հնարավորությունների աստիճանական ընդլայնման եւս մի կարեւոր փուլ է ներկայացնում: Համարյա մեկ տարի առաջ Չինաստանում  եռաչափ  տպագրության օգնությամբ սրտի հաջող վիրահատությունների առաջին շարքն էր իրականացվել. նախ հուլիսին` Ցզյանսու նահանգում, իսկ հետո` Անհոյ նահանգի վիրաբույժների կողմից: Վիրահատական հերթական համանման միջամտությունն այս անգամ կատարվել է Ցզիլին նահանգում: Ինը ամսական տղան, որի քաշը վիրահատությունից առաջ ընդամենը   5,6 կգ էր, հիվանդանոց էր տեղափոխվել «սրտի բնածին արատ» ախտորոշմամբ: Դա տեղի էր ունեցել նրա ծննդից կարճ ժամանակ անց, երբ բժիշկները նկատել էին, որ երեխան շնչահեղձություն ունի: Արատը շատ հազվագյուտ եւ բարդ էր, - ասել է Ցզիլինի Ժողովրդական հիվանդանոցում Մանկական սրտավիրաբուժական կենտրոնի գլխավոր վիրաբույժ եւ տնօրեն Չժան Սյուցինը: Մենք էական բարդությունների բախվեցինք դեռեւս վիրահատության պլանավորման փուլում»: Պարզվել է, որ նորածնի մոտ անկանոն են տեղաբաշխված թոքերի բոլոր չորս  զարկերակները, որոնցով արյուն է հասնում ձախ նախասրտին:  Բացի այդ, նրա մոտ միջնախասրտային միջնապատի արատ էր հայտնաբերվել, որը խոչընդոտում էր երկու նախասրտերի միջեւ արյան հոսքին: Նման լուրջ խնդիրների պարագայում գործնականում շանսեր չկային, որ երեխան ողջ կմնա: Չէր կարելի տղայի փոքրիկ օրգանիզմը ավանդական մոտեցմամբ վիրահատական միջամտությունների ենթարկել, այդ պատճառով բժիշկները որոշել են  3D տպագրությունն օգտագործել, որն արդեն ցույց  էր տվել նման դեպքերում իր արդյունավետությունը: Չժանի խոսքով, հիվանդի սրտի 3D պատճենը վերարտադրում էր նրա բոլոր արատները.  «Նմուշն աչքի առաջ ունենալով` մենք ճշգրտորեն գիտեինք, թե ինչ պիտի անենք` ընդհուպ մինչեւ այն, թե ինչ երկարություն պիտի ունենար յուրաքանչյուր կտրվածքը: Դա մեզ թույլ տվեց վիրահատությունն ավարտել երկու անգամ ավելի արագ, քան սպասում էինք»: Այժմ տղան վերականգնվում է ընդհանուր հիվանդասենյակում, վերականգնումից հետո կկարողանա երկար եւ առողջ կյանք վարել:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am