ՀՔԾ պետը անմիջականորեն միջամտում է Ռոբերտ Քոչարյանի գործին. Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ (video)
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն անդրադառնալով ՀՔԾ պետի հարցազրույցում հնչեցրած տեղեկություններին՝ նշեցին, որ վերջինս անմիջական միջամտում է Ռոբերտ Քոչարյանի գործին: Փաստաբաններից Հայկ Ալումյանը նշեց. «ՀՔԾ պետը չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնցից հետևի, որ տվյալ մեղադրյալը կատարել է որևէ հանցագործություն»: Հավելելով Հայկ Ալումյանի խոսքը՝ փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ ասաց. «ՀՔԾ պետի հնչեցրած մտքերը լսել է նաև այն դատավորը, որը պետք է լսի մեր բողոքարկումը: Այնուհետև մեր գործը կուղարկեն ՀՔԾ, որի պետը երեկ մեղադրանքներ էր հնչեցնում»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
