Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի պայթյունի կասկածյալին
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի պայթյունին մասնակից մեկ կասկածյալի: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը: Ստամբուլի կենտրոնում գտնվող բանուկ փողոցում պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է 36 տուժածի մասին:
