ՌԴ Գլխավոր շտաբը գաղտնի նամակ է հղել․ Reuters
ՌԴ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդին նամակ է հղել՝ առաջարկելով համագործակցել Սիրիայի վերականգնման հարցում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է միասին վերականգնել Սիրիայի կործանված ենթակառուցվածքները՝ անհրաժեշտ սարքավորումներ, վառելիք և միջոցներ տրամադրելով։ Ուղերձը հղվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումից 3 օր անց։
