Մեզ զայրացրել է Գյուղնախարարության վերջին հայտարարությունը.աշխատում են նախկինների ոճով. Հրաչ Բերբերյան (video)
Ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ կոռուպցիան մեր երկրում սկսվել է առաջին մարզպետերի նշանակաման պահից. «Կոռուպցիայի մեջ թաթախված ոլորտներում բնականաբար աշխատանքը լավ չի լինի: Այդ մարզպետերը, որոնք նշանակվել էին, նրանք առաջին հերթին իրենց գրպանի մասին են մտածել»: Խոսելով գյուղատնտեսությունից՝ Բերբերյանն ասաց, «Գյուղատնտեսությունը թալանված ոլորտ է: Գրանտերի կողմից ուղարկված տեխնիկան այդպես էլ գյուղացուն չհասավ: Ոռոգման համակարգում միլիոնավոր գումարներ է ծախսվել, բայց բնագավառն այդպես էլ չկարգավորվեց»: Ըստ Հրաչ Բերբերյանի՝ ջրի խնդիրը առաջացնում են նաև ՀԷԿ-երը, որոնց հարցով այս կառավարությունը ևս չի լուծում այս հարցը: Մանրամասները՝ տեսանյութում.
