Յոթերորդ դարից մինչև այսօր քուրդ տեռորիստները վերացնում են եզդի ժողովրդին. Ազիզ Թամոյան (video)
«2014թ.-ի օգոստոսի 3-ին Իրաքի հյուսիսային մասում, որտեղ ապրում էին եզդիները ենթարկվեցին ցեղասպանության իսլամական տեռորիստների կողմից»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի եւ աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Ազիզ Թամոյանը ցավով է հիշում, որ այդ ցեղասպանությունն առաջին անգամ չէ, մուսուլմանները բազմիցս եզդիներին կոտորել են. «Ինչպես կարելի է մի ամբողջ ազգ փոշիացնել, և այդ օրերին, ոչ մեկը ձեռք չմեկնեց եզդիներին: Ի՞նչն է պատճառը, որ եզդի ժողովրդին վերացնում են աշխարհի երեսից»: Մանրամասները՝ տեսանյութում.
