Վիկտոր Սողոմոնյանը ևս ներգրավվի՞ Մարտի 1-ի գործում որպես վկա
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը ևս ներգրավվի Մարտի 1-ի գործում որպես վկա, քանի որ որպես նախագահի մամլո խոսնակ ներկա է եղել Քոչարյանի հանդիպումներին, այդ թվում՝ փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ հրամկազմի հետ հանդիպմանը,հայտարարեց .«Այն տրամաբանությամբ որով լույս ախարհ է եկել այս դրվագը, այո, իհարկե»: Հարցին, թե փետրվարի 23-ի հանդիպմանը Քոչարյանն ի՞նչ հանձնարարականներ է տվել, Վ.Սողոմանյանը հստակ պատասխան չտվեց. նա միայն նշեց, որ այդ մասին Ռ.Քոչարյանը խոսել է իր հարցազրույցում. «Եթե դուք մտածում եք, որ այդտեղ ավելացնելու բան կա, այդպես չի: Մանրամասն ներկայացրել է, հարցազրույց է տվել և պատմել է դրա մասին, թե ինչ է տեղի ունեցել ամսի 23-ին: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
