Դեռ պետք է ապացուցել, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու.Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ անդիպմանը հայտնեց. «Կյանքումս տեսած ամենահակասական ու ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր, որտեղ փաստերը հարմարեցված էին՝ ի սկզբանե ՀՔԾ առաջ դրված նպատակին: Դեռ պետք է ապացուցել, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու, բանակի ներգրավման հետ կապված հարցեր: Ոչ մի խոսք այն մասին, որ ինչ էլ գրված է 0038-ում, արդյոք եղե՞լ է բախում զինվորների ու ցուցարարների հետ: Հակառակը, հրամանի ֆունկցիան է եղել՝ բանակը զերծ պահել քաղաքական գործընթացներից: Բանակն ապահովել է պետական մարմինների անվտանգությունը»: Սողոմոնյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահին երաշխավորությամբ ազատ արձակելու տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր: Ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ի պատգամավորներն են: Ստորագրողներ կան այլ խմբակցություններից՝ նաև ՀՅԴ-ի անունը,ասաց Սողոմոնյանը: