ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը. Ս.Գրիգորյան

«Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը: Երեկվա ՀՔԾ պետի վերլուծությունը կոնկրետ քրեական գործի, իմ տեսակետից, միջամտություն էր արդարադատությանը, որը հստակ խախտում է և ամրագրված նորմ է սահմանադրական օրենք Դատական օրենսգրքում, որն արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը:
Մենք կարծում ենք, որ ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը կամ կոնկրետ գործի քննարկումն անմիջական միջամտում է արդարադատության պրոցեսին »,- հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպան Սարգիս Գրիգորյանը: