«Վեոլիա ջուրը» մտադիր է 14 դրամով բարձրացնել խմելու ջրի սակագինը

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է մոտ 14 դրամով ավելացնել խմել ջրի սակագինը և հաջորդ շաբաթ դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այն ճշգրտելու համար, գրում է «Ազատություն ռադիոկայան»-ը։ Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 15 տարով տնօրինող այս ընկերությունը առաջարկում է 2019 թվականի հունվարից 1 խմ ջրի արժեքը սահմանել 205.1 դրամ, ներկայումս գործող 191.4-ի փոխարեն։ Սա, ըստ ընկերության, բխում է վարձակալության պայմանագրի կետերից․ ըստ այդմ՝ ոլորտը տնօրինող միակ օպերատորը ամեն տարի պարտավոր է դիմել՝ ճշգրտելու սակագինը, իսկ այն առաջիկա տարիների պետք է միայն աճի՝ իր «պիկին» հասնելով 2022-23 թվականներին, ինչից հետո միայն կնվազի: Այս մասին «Ազատությանը» տված գրավոր պատասխանում հայտնել են ընկերության մամուլի հետ կապերի բաժնից։ Իսկ մինչև այդ, խմելու ջուրը թանկացնելու՝ «Վեոլիայի» այս մտադրությանն առարկել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը։ Դեռ հուլիսի 31-ին, հանդիպելով ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ, Ինեսսա Գաբայանն անթույլատրելի էր համարել սակագնի բարձարցումն ու նշել, որ ընկերության աշխատանքը չի գոհացնում քաղաքացիներից շատերին։ «Մենք ոչ բավարար ենք գնահատում «Վեոլիայի» գործունեությունը, և դրա մասին խոսում են բոլոր այն նամակները, որ ամեն օր մեր փոստով գալիս են: Բողոքներ են թե՛ ջրամատակարարման, թե՛ ջրահեռացման, կեղտաջրերի հետ կապված ոչ սանիտարական վիճակների, թե՛ ինչ֊որ տեխնիկական պայմանների ձգձգելու, դժվարացնելու, նոր հոսքագծերի միացման հետ կապված», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գաբայանը: - «Մի խոսքով՝ այստեղ կառավարման բավականին լուրջ թերացումներ կան»: Թեև Ջրային տնտեսության պետական կոմիտեն ազդեցության լծակներ չունի «Վեոլիայի» վրա, սակայն Գաբայանն ասում է՝ անընդունելի է պայմանագրում նշված այն կետը, որ համակարգում կորուստները կարող են հասնել 80 տոկոսի։ Նորանշանակ նախագահը վստահ է՝ մեկ օպերատորի կարգավիճակում արդեն 2 տարի աշխատող ընկերությունը կարող էր կրճատել ջրագողության, ապօրինի ջրօգտագործման և ջրի չհաշվառման բազմաթիվ դեպքեր, որոնք ուղղակի ազդում են սակագնի ձևավորման վրա: «Տեխնիկապես դա անհավատալի է՝ 80 տոկոս կորուստներ ունենալ այդ փակ համակարգում», - ասում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: - «Իրենք ասում են՝ դա ոչ միայն տեխնիկական է, այլև կոմերցիոն է: Հասկանալի է, բայց 1 տարուց ավելի է՝ աշխատում է ընկերությունը, բայց ոչ մի քայլ չի արել այդ ուղղությամբ՝ բացահայտելու այդ կորուստները»: Մեկ օպերատորի պարտականությունները «Վեոլիան» ստանձնեց 2017-ի սկզբից՝ նախորդ իշխանության օրոք։ Դրանից հետո մինչև այսօր ընկերությունը մենաշնորհային դիրք ունի ոլորտում, ինչը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կարծիքով պետք է վերանայվի: Ոլորտում միակ խաղացողի փաստը չի գոհացնում նաև քաղաքացիներին։ Նորագավիթի բնակիչները, որոնք տարիներ շարունակ ամռանը դժգոհում են ջրի որակից, ասում են, եթե «Վեոլիային» այլընտրանք լիներ, հարցը արագ կլուծվեր, բայց այժմ ստիպված են միայն նյարդեր քայքայել, անարդյունք զանգեր կատարել և ի վերջո խմելու ջուր գնել, քանի որ ծորակից եկողը բանի պետք չէ։ Երբ բնակիչները մեզնից տեղեկացան, որ ընկերությունը ջրի վարձը կրկին բարձրացնելու մտադրություն ունի, ասացին՝ անորակ ջրի դիմաց չեն պատրաստվում հավելյալ գումար վճարել։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am