ժամացույցի սլաքներն առաջ են գնում և արդեն եկել է Բրանսոնին վերադարձնելու ժամանակը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը համաձայնվեցին հարթել երկու երկրների միջև մի շարք հարցերում առկա հակասությունները: Սինգապուրում նրանց միջև հանդիպումն անցկացվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ սկսեց ընդդեմ թուրք երկու նախարարների, որոնց մեղավոր է համարում Թուրքիայում ամերիկացի կրոնավոր Էնդրու Բրանսոնին կալանավորելու մեջ: Չավուշօղլուն հանդիպումից հետո ասել է, թե ինքը Փոմփեոյին մի քանի անգամ է հղել այն ուղերձը, որ «սպառնալիքների լեզվով խոսելու միջոցը ու պատժամիջոցները ոչ մի հարց լուծել չեն կարող»: Թուրքական հեռուստակայանների միջոցով նա ասել է, թե իրենք համաձայնվել են միասնաբար աշխատել, համագործակցել և շարունակել երկխոսությունը: Թուրք երկու նախարարների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջիցներ սկսվելուց մի քանի ժամ անց Թուրքիան հանդես եկավ պատասխան քայլերը չուշացնելու մասին հայտարարությամբ, սակայն թուրքական կողմից ձայնի երանգն արագ խամրեց: Փոմփեոն ավելի ուշ լրագրողներին ասաց, որ Միացյալ Նահանգները Թուրքիային տեղեկացրել է այն մասին, որ «ժամացույցի սլաքներն առաջ են գնում և արդեն եկել է Բրանսոնին վերադարձնելու ժամանակը»: «Կարծում եմ, նրանք կըմբռնեն, թե որքան լրջորեն ենք մենք մոտենում այս հարցին: Իսկ սա թուրքերի հետ ունեցած մեր բազմաթիվ հարցերից մեկն է», ասել է Փոմփեոն: Փոմփեոն ասել է նաև, թե պիտի ազատ արձակվեն Թուրքիայում ձերբակալված մյուս երեք անձինք: Խոսքը թուրք այն երեք անձանց մասին է, որոնք աշխատել են Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ համագործակցելու մեջ: Բրանսոնին, որը հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքները, սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում: Ավետարանական եկեղեցու հոգևորական Բրանսոնի կալանավորումը մեծապես մտահոգում է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին, որն անձնապես ունի ամուր կապեր Ավետարանական եկեղեցու հետ: 21 ամիս բանտում անցկացրած Էնդրու Բրանսոնը մի քանի օր առաջ դուրս բերվեց բանտից ու դրվեց տնային կալանքի տակ: ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը զսպել է իր հայտարարությունները և խուսափում է Թրամփի նկատմամբ քննադատություններից: «Ամերիկայի ձայն»

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am