Դաժան ու ողբերգական դեպք Գեղարքունիքում. ծննդյան տարեդարձը Սևանա լճում նշելու մեկնած ընտանիքի հայրը ջրահեղձ է եղել՝ փորձելով փրկել ընտանիքի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ: Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել է հայտնաբերել կորածներին, և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել են Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել է, Նվերը փորձել է հասնել նավակին, որպեսզի ետ բերի նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին է եղել, որ նավակը ափից հեռացել է մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ է եղել: Ավելի քան 6 ժամ Ա. Ճզմաչյանը, ջրասուզակ Վ. Մելքոնյանը, ուժգին քամու պայմաններում, ափից մոտ 400 մետր հեռավորության և 70 մետր խորության պայմաններում կատարում էին որոնողական աշխատանքներ: Ցավոք, եղանակի վատացման պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին: Առաջին իսկ պահից որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճամբարակի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բժշկական օգնություն և հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նավակում գտնված անձանց: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, և փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վաղը՝ օգոստոսի 4-ին, վաղ առավոտյան որոնողական աշխատանքները կվերսկսվեն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am