Ուրեմն, հողերը դեռ չե՞ն հանձնել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են,– ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը եւ այժմ զբաղվում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություններ էր հորինում։ Հենց այս պարբերությամբ է սկսվում համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ չեխ գրող Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը: Եթե փորձենք տեղափոխել այս նախադասությունը մերօրյա հայաստանյան իրականություն, ապա կարող ենք սկսել այսպես. –Ուրեմն, հողերը կրկին հանձնել են: Չեխ գրողն ուներ չափազանց սուր գրիչ, բայց արի ու տես, որ, այնուամենայնիվ, նրան գերազանցելու ձգտում ունեցողների պակաս մեզ մոտ չի զգացվում: Եթե մենք հետեւենք «հողեր հանձնելու» քարոզչության կամ հակաքարոզչության ժամանակագրությանը, ապա կարող ենք տեսնել, որ վերջին 20–25 տարում հողեր հանձնում էին Լեւոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ վերջերս էլ հող հանձնողների շարքերը համալրեց Նիկոլ Փաշինյանը: Այստեղ, սակայն, մի շատ փոքր նրբություն կա` որեւէ մեկն այդպես էլ հողերը չհանձնեց: Հասկանալի է, չէ՞, որ այս հանգամանքը այդքան էլ կարեւոր ու էական չէ, առավել կարեւոր է խոսել հողեր հանձնելու մասին, գոռալ, զայրանալ, դավաճաններ փնտրել, երբեմն` գտնել, պատիժներ սահմանել ու այս ամենը կոչերով, պաթոսով, կեղծ անհանգստությամբ, կեղծ մտահոգությամբ, իսկ որ ոչ մեկն այդպես էլ հող չի հանձնում, դա արդեն երկրորդական է: Այս իրավիճակն, անշուշտ, զավեշտալի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր: Վերջին 20–25 տարում Հայաստանի բոլոր իշխանությունների ու ղեկավարների դեմ հակաքարոզչության առանցքներից մեկը եղել է «հողեր հանձնելը»: Նույնիսկ կարեւոր էլ չէ, թե ինչ հողեր, ինչպես հանձնել, ինչի դիմաց հանձնել, ում հանձնել, կարեւորը միայն գնահատականն է` հողեր հանձնող: Սա չափազանց տխուր պատկեր է, որը վկայում է միայն այն մասին, թե ինչքան սնանկ է եղել մեր հասարակական–քաղաքական դաշտը, ինչքան պարապ ու ինչքան ամուլ, որովհետեւ 20–25 տարում այդպես էլ, նույնիսկ քննադատության համար, գաղափարական առանցքներ չձեւավորվեցին, եւ բոլորի հույսը մնաց բազմիցս չարչրկված ու ծեծված հողեր հանձնելու քննախոսությունը կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել, զազրախոսությունը: Իսկ քանի որ որեւէ մեկը չի պատրաստվում հող հանձնել, որովհետեւ չի էլ կարող հանձնել, ապա արդյունքում ստացվում է այնպես, որ գոյություն չունեցող խնդրի շուրջ առաջանում է շատ տեսանելի աղմուկ–աղաղակ, հիստերիա, մեղադրանքների շարան, վհուկների որս, որը կարճ ժամանակ անց կրկին հանդարտվում է, քանի որ ոչ մի բանի մասին էր: Վերջապես «հողեր հանձնելու» իռացիոնալ մեղադրանքը փակում է կառուցողական քննադատության բոլոր ճանապարհները, քանի որ եթե առկա իշխանությունը «հող հանձնող» է, ապա նա պետք է հեռանա եւ վերջ, այլ տարբերակ կարծես թե բացառվում է, իսկ սա նշանակում է, որ հողեր հանձնելու չափումներից դուրս մնացած ամեն ինչն անէական է: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ գործ ունենք ոչ թե քննադատության, այլ սովորական մառազմի հետ, որովհետեւ, նորից ենք կրկնում, որեւէ մեկն այսօր չի կարող որեւէ հող հանձնել: Եզրափակելով` ընդամենը պետք է նշել` հերիք է, այլ բան մտածեք»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am