Գրիգորյանների գործերն այնքան էլ լավ չեն. Սերժ Սարգսյանի հրաժարականը թողել է իր ազդեցությունը

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ եւ նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանների գործերը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ լավ չեն: Ավելին Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Թեեւ գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց մեկ տարվա ընթացքում ավելի քան 34.8 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Գրիգորյանների գինու գործարանը պետական բյուջե վճարել է 138 մլն 840 հազար 700 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ավշարի գինու գործարան»-ի կատարած հարկային վճարումները կազմել են 173 մլն 651 հազար 200 դրամ: Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 51 մլն 54 հազար դրամ հարկ ու տուրք: Նկատենք, որ ՀՅԴ-ին տեւական հարելուց, նրանց քվոտայով նախարար դառնալուց հետո (խոսքը Արամայիս Գրիոգրյանի մասին է, ով ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարար է աշխատել) Գրիգորյանները վերջին տարիներին զինվորագրվեցին հանրապետականներին եւ ջերմեռանդ պայքարեցին հանուն Սերժ Սարգսյանի: Սակայն թավշա հեղափոխությունն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը այնուամենայնիվ իր բացասական ազդեցությունն է թողել ընկերության գործունեության վրա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am