Հինգերորդ շարասյունը շարժման մեջ է

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին կյանքին.«Հայաստնում զանգվածային լուստրացիա է՝ լավրովյան հրամանով և լավրովյան կամքով: Լուստրացիան խորհրդարանում է, կուսակցությունների շարքում, կայքէջերում, լրագրության մեջ, անհատապես: Նայեք և դուք կտեսնեք: Հինգերորդ շարասյունը շարժման մեջ է: Սակայն հեղափոխության հաղթական երթն անկասելի է; Հայաստանը յոթ մղոնանոց քայլերով գնում է ընդառաջ իր լուսավոր ապագային»: Քաղաքագետը մեզ հետ զրույցում նկատեց, թե Ռուսաստանին թվում էր՝ նոր իշխանությունները քրեաօլիգարխիկ համակարգի ամենավերին օղակներին չեն հասնելու, վենդետա չի լինելու եւ հիմա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նրանց գցել է ցայտնոտի մեջ: Հիշեցնենք, որ Լավրովը խոսելով հայաստանյան ներքաղաքական գործընթացների մասին դժգոհություն է հայտնել, ասելով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ « Ռուսաստանը կարծես ապահով էր իրեն զգում, կարծում էր, թե նոր իշխանությունները գլխավորներին ձեռք չեն տա: Հիմա, երբ հասկանում են, որ քրեաօլիգարխիկ հատվածն ի դեմս Քոչարյանի գլխատվում է, չի բացառվում վաղն էլ՝ հանձին Սերժ Սարգսյանի : Հետեւապես Հայաստանը հնարավորություն է ստանում ավելի ուժեղ պետություն դառնալ, ինքնուրույն լինելու, ինչն իրենց համար առանձնապես ուրախալի չէ>>: Քաղաքագետն ասում է, որ այդուհանդերձ Ռուսաստանից վախենալ պետք չէ, հարկավոր է արժանի պատասխան տալ՝ հիշեցնելով, որ Հայաստանը իրավական պետություն է, որտեղ անգամ նախկին նախագահները պետք է պատասխնատվության ենթարկվեն.<<Իսկ Քոչարյանը իշխանության յուրացում է կատարել, ինչը այլ պետություններում, օրինակ Հարավային Կորեայում օրենսդրությամբ մահապատժով են պատժում>>: Շիրինյանի կարծիքով համեմատելի չեն առաջին եւ երկրորդ նախագահների արարքները,մասնավորապես.<<1995-ին , այո, Տեր-Պետրոսյանը արել է, բայց Մարտի 1-ը եւ տասը զոհերը ավելի ծանր է նստել ժողովրդի վրա, քան սեպտեմբերյան խեղաթյուրումները: Բացի դրանից Տեր-Պետրոսյանը տնտեսությունն այնքան չէր հոշոտել, ինչքան հոշոտեց Քոչարյանը: Տարօրինակ է, որ ոչ մեկ ոչ դրսում, ոչ ներսում չի հարցնում՝ Քոչարյանի փողերը որտեղից, Սերժի մարիխուանայի փողերը որտեղից: Տեսան չէ, որ ոսկեզօծ դռներ ու վերելակներ ունեն>>: Խոսելով Քոչարյանի կալանավորմանը կուսակցությունների արձագանքի մասին, քաղաքագետը երկրորդ նախագահին աջակցության հայտնած ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որակեց իբրեւ գողապետության աջակիցներ, իսկ չեզոքություն պահպանող Բարգավաճ Հայաստանի մասին ասաց.<<ԲՀԿ-ն չի միանում ռեակցիային եւ ավելի խելամիտ է, կփրկի, թե չի փրկի պատասխանատվությունից, դա իրավագետները պետք է ասեն>>: Նոր իշխանությունների կողմից Արցախի հարցում տերպետրոսյանական ծրագիրն իրագործելու եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու վերջին օրերի քննարկումները Շիրինյանի կարծիքով շրջանառության մեջ են դրվել ռուսական գաղտնի ծառայությունների կողմից.<<Այդպիսի բան չկա, չի կարող լինել ու չի լինել, որովհետեւ վարչապետ Փաշինյանը Հայաստանի դիրքորոշումը հստակ հայտարարել է, որ Հայաստանը չի բանակցելու Արցախի փոխարեն, եթե չի բանակցելու, ոնց է հանձնելու>> : Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am