Պետք չէ պղծել զոհերի արյունը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը հայտարարել էր, որ Արցախի ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանին և պետք է հետ վերադարձվեն, որպեսզի Արցախի հիմնախնդիրը լուծվի։ «Արցախի ազատագրված տարածքներն իրականում ազատագրված չեն, գրավյալ տարածքներ են։ Գրավյալ տարաքները Ադրբեջանի տարածքներն են»: Գաղտնիք չէ, որ սա ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է, և հենց սրանով էլ նրանք մասնակցեցին նախորդ ընտրություններին ու ջաղջախիչ պարտություն կրեցին: Երկու օր է ՀԱԿ անդամի հայտարարությունը փոթորկել է Հայաստանի եւ Արցախի ակտիվ հանրությանը: Քանի որ այստեղ խնդիրը ոչ այնքան ՀԱԿ-ի ներկայացուցչի դիրքորոշումն է, որքան Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի վերջին համագործակցության փաստը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը ողջունել է «թավշյա հեղափոխությունն» ու նոր կառավարությանը, իսկ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս առանձնազրույց ունեցավ Փաշինյանի հետ հենց Արցախի խնդրի առնչությամբ: Արդյոք նրանց տեսակետներն այս հարցում համընկնում են, հատկապես, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ակտիվացան խոսակցությունները, թե Փաշինյանի իշխանությունը Արցախի կարգավորման հարցում մտադիր է իրագործել տերպետրոսյանական ծրագիրը: ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը մեզ հետ զրույցում հորդորեց բոլորին լուրջ չվերաբերվել նման հայտարարություններին.<<Սա ես մեղմ եմ ասում, որ լուրջ մի ընդունեք: Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ դրանք մեր հողերն են, մեր ազատագրած տարածքները, որոնք ազատագրվել են հայոց բանակի, կռված տղաների, ազատամարտիկների, երկրապահների տասը հազար զոհերի արյամբ: Այսօր տրորել այդ արյունը, պղծել այդ սրբությունը, հարիր չէ հայ կնոջը: Եթե բան է ուզում ասել, թող այլ ճանապարհներով ասի: Ի սեր Աստծո, պետք չէ կպնել նուրբ թելերին, ի լուր աշխարհի նման բաներ հայտարարել եւ հայտարարել հայ կին, սա անընդունելի է>>: Հայրապետյանը չի ուզում մտածել, որ որեւէ իշխանություն, առավել եւս Նիկոլ Փաշինյանի կարող է իրագործել նման հրեշավոր ծրագիր.<<Մենք տասնամյակներ շարունակ ի լուր աշխարհի, ի լուր ամենքի ասում ենք, որ մեր արյան շնորհիվ այս հողերն ազատագրել ենք, ու հիմա նման հայտարարություններ անգամ չի կարելի անել, պետք չէ պղծել այդ արյունը: Կամ գոնե թող ասել գերտերությունների պահանջն է, որ ուզում են նման բան անել, քանի որ վերջիններս կարծում են, որ այդ հողերը եղել են Ադբեջանի կազմում: Հայ մարդուն չի սազում նման հայտարարությունը>>: Հայրապետյանը չպատասխանեց հարցին՝ հնարավոր է արդյոք, որ Քոչարյանի կալանավորմուն էլ այս համատեքստում է տեղի ունեցել՝ ասելով, թե ինձ հարցեր տվեք իմ իրավասությունների շրջանակներում: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am