Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների թիվն ավելացել է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար անձնական երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների թիվը հասել է 45-ի։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։ Ցուցակի հրապարակում չի նախատեսվում։ Նշեցին, որ դա նախաքննության գաղտնիության հետ խնդիրներ կարող է առաջացնել։
