Պուտինի օրոք Ռուսաստանը դարձել է տեռորիստական երկիր. Երջանիկ Աբգարյան

Արդեն հաստատապես կարելի է ասել, որ Պուտինի օրոք Ռուսաստանը դարձել է տեռորիստական երկիր: Ռուսաստանի այդ վարքագիծը նորություն չէ՝ անցյալ դարի 20-30-ականներին կոմունիստներն արտասահմանում սպանում էին իրենց վտարանդի քաղաքական հակառակորդներին եւ իրենց իսկ <կասկածելի> լրտեսներին: Այդ նույնի շարունակությունը մեր օրերին եղավ Անգլիայում ռուսական գաղտի ծառայուններից փախած Լիտովչենկոյի, հայր ու աղջիկ Սկրիպալների թունավորումները ռուսական <Նովիչոկ> թունավոր նյութով: Այժմ էլ պարզվում է, որ Ռուսաստանը Աֆրիկայում ստեղծել է լրտեսաահաբեկչական մի լայն ցանց, որի զոհը վերջերս դարձան ռուսաստանցի երեք լրագրողներ՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում: Այդ լրագրողները, տեղյակ լինելով ռուսական լրտեսաահաբեկչական ցանցի գործունեության մասին, գնացել էին այդ երկիր այդ մասին նյութեր հավաքելու եւ ընկնելով ցանցի հետքի վրա՝ սպանվել էին հենց ռուս ահաբեկիչների ձեռքով: Այժմ էլ խոսքը գնում է ԱՄՆ-ում խոշոր ահաբեկչություն իրականացնելու ռուսների մտադրության մասին: Մեզ՝ հայերիս համար ռուսական ահաբեկչությունը նորություն չէ՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Աժ-ում իրագործված սպանդը կազմակերպել էր Ռուսաստանի գաղտնի ծառայության կողմից: Գրել է Երջանիկ Աբգարյանը