Փաշինյանի շրջապատը կոչ է անում ռուսներին քշել Հայաստանից. Politobzor.net

Այն բանից հետո, երբ Հայաստանում, ընդ որում բավական մեծ արագությամբ, տեղի ունեցավ իշխանափոխություն, որը նույնիսկ չկարողացավ ձեւավորվել որպես գունավոր հեղափոխություն, նոր կառավարությունը սկսեց ընդգծված կերպով արեւմտամետ քաղաքականություն որդեգրել եւ երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք ուղղել։ Հայաստանյան ինֆորմացիոն դաշտում էլ նույնիսկ հայտնվեցին կոչեր՝ ռուսներին ստիպել, որ հանեն 102-րդ ռազմական բազան Հայաստանից։ Լավ պլանավորված ակցիա Օրերս ֆեյսբուքյան հարթակում ակտիվորեն պտտվում է մի էջ, որը կոչ է անում վտարել Հայաստանից ռուս զինվորականներին եւ դադարեցնել ռուսական 201-րդ բազայի գործունեությունը Հայաստանում։ Միաժամանակ ցանցում հայտնվեցին նաեւ Ռուսաստանի նախագահի ծաղրանկարները։ Միաժամանակ էջը գովազդում է նաեւ մի գրառում, որտեղ բացահայտ կերպով վարկաբեկվում են այն բոլոր մասնագետները, որոնք տարիներ առաջ ռուսական բազայի համար իրենց ծառայություններն են մատուցել։ Մարդկանց համարյա ազգի դավաճան են հայտարարում այն բանի համար, որ օրինական կերպով համագործակցել են ռուսական բազայի հետ։ Հաշվարկի հիմքում այն է, որ զանգվածային լրատվամիջոցները տիրաժավորեն էջի բովանդակությունը, իսկ ռուսներին Հայաստանից արտաքսելու գաղափարն էլ ինքնին տարածվի ժողովրդի մեջ։ Ով է պատվիրատուն Նման լուրի շրջանառության մեջ դնելը կամ սոցկայքային հարթակում նման կոչի տարածումը նույն ձեռագիրն ունի ԱՊՀ տարածքի ամեն մի պետությունում գործող ընդդիմությունների հետ, որոնք այս պահին արդեն իշխանություն են Հայաստանում։ Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր են այդ ամենի տիրաժավորմամբ զբաղվում։ Հիմնականում Սորոսի հիմնադրամից սնվողները, նրանք, ովքեր մասնակցում էին Երեւանի «մայդանին» եւ որոնք սպառնում էին պատգամավորներին, եթե նրանք Փաշինյանի օգտին չքվեարկեն, որպեսզի նա դառնար վարչապետ։ Եկեք մեղադրենք Ռուսաստանին Փաշինյանը դեռեւս բավական կոկիկ է գործում։ Չնայած որ նա գունավոր հեղափոխության արդյունքում Արեւմուտքի աջակցությամբ եկավ իշխանության, սակայն չի շտապում միանգամից քննադատել Կրեմին եւ հայտարարել, որ Հայաստանը Եվրոպա է եւ կիրառել այն ավանդական շաբլոնային լոզունգները, որոնք օգտագործվել են արդեն Ուկրաինայում եւ Վրաստանում։ Պատճառը պարզ է։ Հայաստանը անվտանգային առումով հիմնականում կախված է Ռուսաստանից, եւ ժողովուրդը դա հասկանում է հիանալի կերպով։ Այդ է պատճառը, որ միայն հիմա ի հայտ եկան քննադատությունները ռուսական ռազմական բազայի հասցեին, որոնք շատ զգուշավոր կերպով առաջ են մղվում։ Հնարավոր է առաջիկայում ինչ-որ հարձակումներով մամուլը փորձի սեւացնել Ռուսաստանին, լինեն այլ սադրանքներ։ Նպատակը մեկն է, ամեն բան անել Ռուսաստանից հեռանալու համար։ Իհարկե հասկանալի է նաեւ, որ Երեւանի համար այդ ամենը կարող է վատ հետեւանքներ ունենալ, թեեւ Փաշինյանին դա քիչ է հետաքրքրում։ Politobzor.net

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am