«Հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից. Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների «հիվանդանալու» պատճառով։ Հասցե՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ.Ներսիսյան 7 Մակերես՝ 1495.4 ք/մ Գնահատված գույքի արժեք՝ 92․799․000 ՀՀ դրամ Վաճառքի մեկնարկային գինը՝ 69․599․000 ՀՀ դրամ Վաճառվել է՝ 22․806․201 ՀՀ դրամ Նախապես պլանավորված աճուրդների թիվը ՝10 Աճուրդը կայացել է 7 րդ անգամից՝ 10.08.2007թ. Հ․Գ․ շենքում հիմա գործում է կենտրոնի հիմնական մատակարարը, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։ Հ․Հ․Գ․ հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են։ Հ․Հ․Հ․Գ․ մենք ունենալու ենք լավ առողջապահություն»։