Ինչպե՞ս է հեղափոխությունն ազդել արտագաղթի վրա. ԱՎԾ տնօրեն (video)
Այս տարվա առաջին կիսամյակում մեկնումների և ժամանումների բացասական ցուցանիշը կազմել է մոտ 6000 մարդ՝ նախորդ ժամանակահատվածի 37 հազարի փոխարեն: ԱՎԾ պետն,այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում սակայն, չբացատրեց, թե ինչ գործոնների հաշվին է երկրից մեկնողների թիվը նվազել: Իսկ, թե որքանով է հեղափոխությունն ազդել որպեսզի արտագաղթը նվազի, Մնացականյանն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայությունը զբաղվում է միայն փաստերի հավաքագրմամբ: Մանրամասները՝ տեսանյութում.
