Պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիս ամսին կտրուկ նվազել է

Նվազել են հացահատիկային մշակաբույսերի, կաթնամթերքի, շաքարավազի, մսի և բուսայուղերի արտահանման գները, տեղեկացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը: Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները հուլիս ամսին կտրուկ նվազել են բոլոր հիմնական ապրանքների, հատկապես կաթնամթերքի և շաքարավազի գների անկման հետևանքով: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիս ամսվա համար կազմել է 168.8 կետ, ինչը 3.7%-ով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից և ամսվա կտրվածքով այն ամենացածրն է անցած տարվանից ի վեր: 2018թ-ին պարենային մթերքների գնային ինդեքսը կայուն աճ էր գրանցել՝ մինչև հունիս ամիսը: ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը պարենային զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխության չափորոշիչն է: Կաթնամթերքի ՊԳԿ գնային ինդեքսը գլխավորում է անկման աղյուսակը, նվազելով 6.6%-ով: Ամենաարագ անկումը գրանցվել է կարագի և պանրի գների դեպքում՝ ավելի, քան ամբողջական և յուղազերծված կաթի փոշու գների: Շաքարավազի գնային ինդեքսը նվազել է 6%-ով՝ դառնալով երեք տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշը, ինչը, հիմնական շաքարավազ արտադրող երկրներից՝ Հնդկաստանում և Թայլանդում, արտադրության բարելավման հեռանկարների արդյունք է: Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիս ամսվա համեմատ նվազել է 3.6%-ով և այժմ ավելի ցածր է քան մեկ տարի առաջ: Ցորենի, եգիպտացորենի և բրնձի արտահանման գները նվազել են, թեև ցորենի և եգիպտացորենի գները հուլիսի վերջին մի քիչ բարձրացան: Բուսական յուղերի ՊԳԿ գնային ինդեքսը 2.9%-ով ցածր էր, ինչը վերջին 6 ամիսներին գրանցված հերթական անկումն է, և այժմ ամենացածրն է՝ 2016թ.-ի հունվարից ի վեր:  Հուլիս ամսվա գնային անկումը մասամբ պայմանավորված էր սոյայի շուկայի հետ, որի պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստեղծված առևտրային լարված հարաբերություններն են: Մսի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել էր 1.9%-ով, ինչը այնուհետ աճել է այն բանից հետո, երբ Բրազիլիայում տավարի մսի արտահանման գները աճեցին՝ բեռնատարերի վարորդների գործադուլի պատճառով:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am