«2014թ. այս օրը եզդի ժողովուրդը ենթարկվեց սպանդի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 2014թ-ի այս օրը՝ օգոստոսի 3-ին, եղբայրական եզդի ժողովուրդը ենթարկվեց սպանդի ԻՊ-ի զինյալների կողմից Իրաքի իրենց բնօրրանում՝ Սինջարում և հարակից բնակավայրերում: 1919 եզդի կոտորվել է միայն հարձակման առաջին օրը, 2745 երեխա երկկողմանի ծնողազուրկ է մնացել: 6 417 եզդի գերեվարվել և վաճառվել է ստրկության կամ ենթարկվել սեռական շահագործման, մինչև այսօր հաջողվել է ստրկությունից փրկել 1 315 մարդու: Իրաքի իրենց բնօրրանից արտագաղթել են եզդիների մեծ մասը, ստույգ թվեր չի նշվում, քանի որ մարդահամար տեղի չի ունեցել: Եզդիները կոտորվեցին միայն նրա համար, որ ըստ ԻՊ-ի զինյալների, նրանք անհավատ էին, կամ երկրպագում էին սատանային: Այսօր Դուհոկում և Սինջարում հիշատակի իրենց հարգանքի տուրքն են տալիս եզդիները: Ցավակցություններս և զորակցությունս եղբայրական եզդի ժողովուրդին: