Վերսկսվել են մինչեւ 11 տարվա վաղեմության չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից 41-ը կամ 8,77-ը կատարվել են այն անձանց կողմից, որոնք նախկինում տարաբնույթ հանցագործություններ կատարելու համար բազմիցս դատապարտվել են: Ընդ որում՝ համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնահանցագործների կողմից կատարվող հանցագործությունների քանակը որոշակիորեն ավելացել է: Այս ցուցանիշը վկայում է կրկնահանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքներում առկա թերությունների, կիրառվող ոչ արդյունավետ միջոցների մասին: Դրա մասին է վկայում, մասնավորապես այն իրողությունը, որ նշված ժամանակահատվածում կրկնահանցագործների կողմից հանցագործության նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել: Կատարված ուսումնասիրություններից հետեւում է, որ մարզի այն տարածքներում, որտեղ արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելու եւ նրանց շրջանում պարբերաբար կանխարգելիչ բնույթի հարցազրույցներ անցկացնելու ուղղությամբ: Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այս ոլորտում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների եւ նպաստող պայմանների վերացման, ոստիկանության մարզային վարչության ենթակայությամբ գործող համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն միտված միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին: Բացի դրանից, ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում, ի կատարումն դատախազության կոլեգիայի որոշումների եւ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների՝ մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզային քննչական վարչության քննչական բաժինների վարույթներում քննված՝ նախկին տարիներին կատարված եւ որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված սպանության դեպքերով քրեական գործերի նյութերը: Ուսոմնասիրության արդյունքում պարզվել է, որ առանձին դեպքերում ձեռնարկված ոչ բավարար օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել կամ հերքվել անձանց մահվան կամ անհետ կորելու հանգամանքը, որոշ դեպքերում քրեական գործերում առկա ելակետային նշանակություն ունեցող տեղեկություններն անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել, կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները չեն գործարկվել հանցագործություններին առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու, նախաքննության մարմնին ներկայացնելու, դատավարության մասնակիցների տված ցուցմունքներում ներկայացված տեղեկությունների իսկությունը պատշաճ ստուգելու միջոցով դրանք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ: Վարույթը կասեցված առանձին գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության մարմինների կողմից տեւական ժամանակ չեն կատարվել քրեական գործերով հանցագործության բացահայտման, այն կատարող անձանց ինքնությունը պարզելու նպատակով իրականացման ենթակա քննչական գործողություններ:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am