ՔՊ-ի թիմը ընտրության կգնա Հայկ Մարությանի դեմքով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ քվեարկությամբ որոշվեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն դերասան և վերջերս այդ կուսակցությանն անդամագրված Հայկ Մարությանն է: Նա երկրորդ փուլի արդյունքներով 3 ձայնով առաջ էր անցել ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանից: Սակայն «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ստեղծված իրավիճակն իրականում խորը արմատներ ունի: Ի վերջո, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ի սկզբանե այդ պաշտոնը նախատեսված է եղել հենց Ալեն Սիմոնյանի համար:

Սակայն ինչ եղավ երկու ամսվա ընթացքում: Պաշտոնների բաշխում: Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ս. թ. մարտի 31-ին սկսեցին իրենց քայլարշավը, հանրության գերակշիռ մեծամասնությունը չէր պատկերացնում, որ հաղթանակի կհասնեն՝ ստիպելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, և ընդհանրապես, կկարողանան իշխանությունից հեռացնել ՀՀԿ-ին:
Եվ, երբ արդեն հստակ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ լինելու, կուսակցությունում սկսել են պաշտոններ բաշխելու գործընթացը: Մասնավորապես, կուսակցությունում ցուցակ են կազմել, թե ում որ պաշտոնում են ուզում տեսնել: Ընդ որում` եղել են պաշտոններ, որոնց ընտրությունը դժվար է եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ամենաերկար քննարկումները եղել են Մշակույթի նախարարի թեկնածուի ժամանակ: Սկզբում թեկնածու չեն ունեցել, բայց քննարկումներից հետո որոշում է կայացվել նախապատվություն տալ Լիլիթ Մակունցին: Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի պաշտոնների հարցը շատ հեշտ և արագ է լուծվել` առանց երկար քննարկելու:
Շատ արագ են կատարվել նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընտրությունը: Իսկ ահա Արայիկ Հարությունյանին երկու առաջարկ է եղել` նա ցանկանում է զբաղեցնել կրթության եւ գիտության նախարարի, թե Երևանի քաղաքապետի պաշտոնը, վերջինս էլ մեկ օր ժամանակ խնդրելուց հետո ընտրել է առաջին տարբերակը:
Եվ հենց նա էլ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է առողջապահության նախարար նշանակել Արսեն Թորոսյանին: Այդ օրերին ցուցակի մեջ Ալեն Սիմոնյանի դիմաց արդեն «գրվել» է «Երևանի քաղաքապետ», մանավանդ որ նա ավագանու անդամ էր և կարող էր զբաղեցնել այդ պաշտոնը: Եվ հիմա այսօր ստացվում է` այդ ցուցակում ներառված բոլոր անձինք ստացել են իրենց խոստացված պաշտոնները, բացի Ալեն Սիմոնյանից: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, այս իրավիճակի պատճառները կարող են մի քանիսը լինել: – Ամենաառաջին պատճառը կարող է լինել այն, որ Ա.Սիմոնյանը դրանից հետո այնպիսի քայլեր է արել, որոնք դուր չեն եկել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այստեղ տեղին է հիշեցնել Ալեն Սիմոնյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու պատմությունը, երբ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ արձագանքել էր՝ Սիմոնյանի քայլն իր հետ համաձայնեցրած չէր: – Երկրորդ պատճառը կարող է լինել նաև այն, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Նիկոլ Փաշինյանն այլևս Ալեն Սիմոնյանին չի տեսել քաղաքապետի պաշտոնում: – Կամ էլ չի բացառվում, որ Հայկ Մարությանն ավելի լավ կարողացավ համոզել Նիկոլ Փաշինյանին, քան հենց Ալեն Սիմոնյանը: – Հանուն արդարության նշենք, որ Ալեն Սիմոնյանը, ի տարբերություն վերը թվարկված բոլոր գործիչների, ինքնուրույն կայացած կերպար է, ունի մեծ շրջապատ, և գարնանային հեղափոխության ժամանակ մեծ է եղել նրա դերակատարումը, քանի որ հանրության լայն շրջանակների մոտ նա ունի դրական իմիջ: Թեժ ընտրություն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստը, որի ժամանակ տեղի ունեցավ քաղաապետի թեկնածուի ընտրությունը, չի անցել հանգիստ: Այն մասնավորապես տևել է 5 ժամից ավելի, և ՔՊ-ում եղել են 8 թեկնածուներ, սակայն 5-ը ինքնաբացարկ են հայտնել մինչև առաջին փուլի ընտրությունը, իսկ առաջին փուլում էլ նրանցից Սրբուհի Ղազարյանը մեկ ձայն էր ստացել, Հայկ Մարությանը` 6, Ալեն Սիմոնյանը` 5, 1 քվեաթերթիկ էր անվավեր էր ճանաչվել: Իսկ ահա երկրորդ փուլում Հայկը ստացել է 8 ձայն, Ալենը` կրկին 5: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի ու կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ձայները հենց Ալեն Սիմոնյանի կողմն են եղել: Ինքնաբացարկ հայտնողներից մեկն էլ եղել է հենց Արայիկ Հարությունյանը, ում այդ պաշտոնին փորձում էր առաջ տանել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն չստացվեց: Եվ այժմ ՔՊ-ի թիմը ընտրության կգնա Հայկ Մարությանի դեմքով: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am