«Կոմերսանտ»․ Մոսկվային հատկապես զայրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը

«Հայաստանը պոկվում է Հավաքականից, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների գործողություններից» վերնագրի ներքո Հայաստանի մասին հերթական հոդվածն է հրապարակել ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ» պարբերականը: Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝ «Կոմերսանտ»-ը այսօր հրապարակած ծավալուն հոդվածում գրել է, թե վերջին ձերբակալությունները Հայաստանում տարաձայնություններ են առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, և այդ տարաձայնությունները, ըստ թերթի մեկնաբանների, կարող են է՛լ ավելի խորանալ: «Կոմերսանտ»-ի հեղինակների փոխանցմամբ՝ Ռուսաստանին հատկապես վրդովեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը: Սա, Մոսկվայի կարծիքով, լուրջ հարված է ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Կրեմլում չեն բացառում, որ չնայած ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը դեռ շուրջ մեկուկես տարի կա, կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Բացի այդ, ըստ պարբերականի, հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին: «Կոմերսանտ»-ը գրում է, որ Մոսկվային զայրացրել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը: Թերթը շեշտում է նաև, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների գործով նախկինում ձերբակալված էր Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով «այսօր պահանջում է պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր 2008-ին բարիկադների մյուս կողմում էին»: Մոսկվային հատկապես զայրացրել է Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, քանի որ Երևանը չի զգուշացրել Մոսկվային, որ պատրաստվում է մեղադրանք ներկայացնել Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարին: Ավելին, թերթը մեջբերում է ՀԱՊԿ-ին մոտ կանգնած կառույցներում անանուն աղբյուրների խոսքերն այն մասին, թե Խաչատուրովի գործի հետևում տարածաշրջանից դուրս երրորդ խաղացողներն են՝ ակնհայտորեն ակնարկելով Արևմուտքը: Ռուսաստանի նախագահի վարչակազմի իր անանուն աղբյուրին էլ հղում անելով՝ «Կոմերսանտ»-ը գրում է․ «Հայաստանյան ներքաղաքական զարգացումները հսկայական վնաս են հասցնում կազմակերպությանը, և տարօրինակ է, որ Երևանում դա չեն հասկանում»: Ըստ թերթի, եթե նոյեմբերին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները չհաստատեն Հայաստանի նոր ներակյացուցչին, գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին ։ Պարբերականը նաև գրում է, թե Մոսկվայի և Երևանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկով նախատեսված՝ «Իսկանդեր»-ների և Սու-30ՍՄ կործանիչների մատակարարումը: «Այս վարկի և դրա շրջանակում նոր սպառազինության մասին Մոսկվայի հետ պայմանավորվել էին Հայաստանի նախկին իշխանությունները, և հիմա այդ պայմանավորվածությունը հարցականի տակ է»,-վկայակոչելով ռուսական ռազմաարդյունաբերական երկու կառույցների անանուն ներկայացուցիչներին՝ գրում է թերթը: Ազատություն

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am