ՀՅԴ-ն հայց է ներկայացրել Փաշինյանի կառավարության դեմ՝ բողոքարկելով Կարեն Կարապետյանի կառավարության որոշումը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ իշխանության գործողությունների արդյունքում տուժածների թվում է նաև նրանց երբեմնի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: Ու հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է, որոշել է վերականգնել ոտնահարված իրավունքները՝ հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան: Իսկ հայցը ՀՅԴ-ն ներկայացրել է նույն կառավարության դեմ, որի մաս է կազմում` բայց բողոքարկելով նախորդ կառավարության որոշումը: Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՅԴ-ն հուլիսի 16-ին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ական նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության՝ 22.03.2018թ. Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու մասին թիվ 332-Ն որոշումը մասնակի` Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող «Քաղաք» պանդոկի աստիճանավանդակի մասով: Կարելի է ենթադրել՝ «Քաղաք» պանդոկը (կամ առնվազն դրա աստիճանավանդակը) պատկանում է ՀՅԴ-ին, ուստի որոշել են այն փրկել հանրային գերակա շահի անվան տակ քանդվելուց: Միայն թե զարմանալի է՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն դատարան չէր դիմել ավելի վաղ՝ ՀՀԿ իշխանության օրոք, կամ ինչո՞ւ այդ որոշման դեմ չէր դժգոհել, ընդվզել` նախկին կառավարության կազմում լինելով: Եթե իրենք էլ են համոզված եղել, որ կոալիցիայի մաս կազմելով հանդերձ իրենց բողոքը չէր բավարարվի, դատարան դիմելու դեպքում էլ վճիռը կլիներ Բաղրամյան 26-ի թելադրանքով, ապա կարող են այդ մասին խոստովանել: Իսկ մինչ այդ նշենք, որ հուլիսի 20-ին դատարանը որոշում է կայացրել կառավարության դեմ ՀՅԴ հայցը վերադարձնել՝ դիմումում թույլ տված սխալները վերացնելու և կրկին ներկայացնելու համար: Այնպես որ, սպասենք այս գործով զարգացումներին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am