Բա ո՞ւր եք, ինչի՞ ձայն չեք հանում պատ ու կտուր քանդող,հազար ու մի ճամբար փոխող կուսակցություններ

«Փաստ» օրաթերթը գրում է. Ընդամենը ոչ վաղ անցյալում քաղաքական կուսակցությունների ցանկն ավելացավ մի շարք այլ կուսակցություններով: Այդ միտումն այսօր էլ շարունակվում է: Եվ շատերին թվում է, թե այ հենց իրենք էին պակասում մեր քաղաքական կյանքն ավելի լավը դարձնելու և երկրի ապագան փրկելու գործում: Մեկը խոստացավ, որ գալով քաղաքականություն, իր վրա կվերցնի երկիրը արտաքին և ներքին մարտահրավերներից փրկելու ծանր ու շատ պատասխանատու գործը: Մյուսն իր հայտարարության մեջ նշել էր. «Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով»: Բայց, զարմանալիորեն, սույն միավորը չկարողացավ դառնալ անգամ հերթական կամ հերթապահ քաղաքական ուժ, էլ ուր մնաց թե առանցքային, այն էլ «շեշտո՛վ»: Ավելին, այսօր այդ ուժից հավանաբար միայն կանոնադրությունն ու անցյալի հիշողություններն են մնացել: Բա ասում էին՝ առանցքայի՜ն, դեռ մի բան էլ մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու պատրաստ քաղաքական ուժ են դառնալու: Բա ո՞ւր եք, ինչի՞ ձայն չենք հանում, հարգելիներ, երբ ընդամենը օրեր առաջ հայ–հարայով հայտարարում էիք, թե գալիս եք, որ երկիրը փրկեք, էլի ինչ– որ բաներ անեք, ինչու եք հիմա բերաններդ ջուր առել, հեռախոսներդ անջատել ու հայկական իրականությունից ինքներդ ձեզ «դիսլայք» արել: Կամ մեկ ուրիշը հայտարարեց, որ համատարած ձախողումների արդյունքում երկիրն ու մենք բոլորս հայտնվել ենք երկրի կորստյան վտանգի առջև: Կուսակցության նախագահ ընտրվելուց հետո նույն այդ գործիչը հայտարարեց նաև, որ նախագահականում աշխատելու տարիներին բավականին քարեր էր հավաքել, որոնք պատրաստվում էր նետել նույն այն «այգին», որտեղից հավաքել էր: Բայց մինչ օրս այդպես էլ պարզ չդարձավ, թե դրանք քանի՞ կարատանոց, ի՞նչ քարեր էին և նետվեցի՞ն արդյոք որևէ տեղ, թե ոչ: Ինչո՞ւ են լռում մնացած քաղաքական ակտիվիստները, ովքեր հազար ու մի ճամբար փոխեցին, միայն թե ջրի երեսին մնան: Հիմա՞ որ «ջրերի» տաքությունն են որոշել ստուգել: Ու եթե միջին կալիբրի քաղաքական գործիչների պարագայում առնետավազքը, ճամբարափոխ լինելը մի տեսակ դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը, ապա համաձայնեք, որ մի շարք կարկառունների լռությունը բավականին խոսուն է: Այն պատճառով են հավանաբար նրանք որոշել լռել, քանի որ իրենք էլ լավ գիտեն, որ լռելու ժամանակ ավելի շատ բան են ասում, քան եթե հանկարծ ինչ–որ բան ասեն: Իրականում սա է մեր քաղաքականություն ասված «կինոն»: Սկզբում կուսակցությունները պատուհանների ապակիները ջարդուփշուր անող հայտարարություններ են տարածում, մի քանի «սուր» հարցազրույցներ հրապարակում ու հետո մկան պես կորչում են դաշտից էլ, կյանքից էլ: Եվ շատ չանցած՝ նրանցից մնում է միայն «գուգլ» որոնողական համակարգում «պահպանված» ազգի մասին «խիստ» մտահոգ դեմքի արտահայտությամբ նկարը, իսկ պատ ու կտուր «պայթեցնող» հայտարարություններն իրենցից անկախ օր օրի խունանում են ու վատ երազի պես սկսում են նորից թակել իրենց «դռները»: Եվ, հավանաբար, այդ հիշողությունները մոռացության տալու համար նրանք որոշում են անհասանելի դառնալ թե՛ լրատվամիջոցների և թե՛ իրենք իրենց համար, առանց հաշվի առնելու, որ եթե անգամ մարդիկ հիշողության կորուստ ունենան, ապա կլինեն նաև այնպիսիք, ովքեր անկախ քաղաքական եղանակային պայմաններից կհիշեցնեն նրանց ասածներն ու պարզաբանումներ կպահանջեն իրենց չարածների համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am