Ջավադ Զարիֆն անակնկալ այցելել է Ստամբուլ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով ժամանել է Ստամբուլ։ Ինչպես ասել է՝ Թուրքիան ամենածանր օրերին գտնվել է Իրանի կողքին, երբ երկրի դեմ սահմանվել էին պատժամիջոցներ. «Իրանը հավատում է, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել երկխոսության ճանապարհով։ Իրանն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Սիրիան մասնատելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման»։ Թուրքական մամուլը Զարիֆի այցը անակնկալ է որակել։
