ՀՔԾ պետը «ես գտնում եմ»-ից բացի, այլ հոդաբաշխ արտահայտություն չի արտաբերում.Ռուբեն Սահակյան

«Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի: Այսպիսի ասացվածք կա՝ լավ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում»,- «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ այսպես է արձագանքել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությունները, իր ընկալմամբ՝ «տեղ-տեղ ծիծաղելի մանիպուլյացիաներ են»: «Ժամանակը, կարծում ենք, կպարզի եւ ցույց կտա ոչ միայն վերջում ծիծաղողին, այլեւ իրական մանիպուլյատորներին: Ի դեպ, արդեն ոչ թե «տեղ-տեղ», այլ լիովին ծիծաղելի, անգամ քմծիծաղելի մանիպուլյացիայի մասին, որին դիմեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտության մասին հարցերին: ՀՔԾ պետը մասնավորապես նշեց. «Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Ի՞նչ է նշանակում դա: Թյուր կարծիք կա, որ դա ընդամենը փախուստի դիմելու հավանականությունն է, բայց միշտ մոռացվում է երկրորդ, իմ կարծիքով, առավել կարեւոր հանգամանքը, որ պատշաճ վարքագծի բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթի մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է, հենց այս կարեւոր նախապայմանից ելնելով, ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը անհրաժեշտ է այս պահին»: Հասկանո՞ւմ եք, ի՛նքն է գտնում: Ինչպե՞ս: Տե՛նց: Ինչի՞ց ելնելով: «Նախապայմանից ելնելով»: Կասեք՝ ծաղրո՞ւմ ենք: Հապա էլ ի՞նչ անես կամ ասես, եթե նման լուրջ կասկածը գոնե թեթեւակի հիմնավորելու համար ՀՔԾ պետը «ես գտնում եմ»-ից բացի, այլ հոդաբաշխ արտահայտություն չի արտաբերում: ՀՔԾ պետի այդ արտահայտությանն անդրադառնալով, փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց. «Մեր կարծիքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող խոչընդոտել քննությանը: Եվ չկա որեւէ կասկած, որ նա կխոչընդոտի, չկա՛ որեւէ հիմնավորում, որ նա կխոչընդոտի քննությանը»: Ի դեպ, հետաքրքիր է, որ նույն քրեական գործով ու նույնաբովանդակ (գրեթե) մեղադրանքի պայմաններում, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, օրինակ, չի «գտնում», որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է (ենթադրենք) փորձել «ապօրինի ազդեցություն» ունենալ, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նա «գտնում է»: Օգտվելով առիթից, Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցինք (հեռախոսով էինք զրուցում), թե կալանավորվելուց հետո արդյոք որեւէ քննչական գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվե՞լ է: Պարզվեց՝ ոչ, չի կատարվել: «Ո՛չ, կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ քննչական գործողություն չի անցկացվել»,- պատասխանեց փաստաբանը: Նա նաեւ ընդգծեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ինքը հրաժարվում է ցուցմունք տալ, ինչն իր սահմանադրական իրավունքն է»,- գրում է թերթը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ 03.08.18թ. համարում:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am