«Եթե այսօր հնարավորություն տրված լիներ երկրի կառավարման բոլոր լծակները, ի՞նչ կանեիր»

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե այսօր հնարավորություն տրված լիներ երկրի կառավարման բոլոր լծակները: Ի՞նչ կանեիր: 1. ՍՍՀՄ-ից մնացած, այսօրվա ՌԴ և այլ պետության համար աշխատող գործակալական ցանցը կբացահայտեի ըստ բնագավառների,իսկ ակտիվ գործակալ խառնակիչներին՝ վեց ամսով ,խիստ ռեժիմի պայմաններում կտեղավորեի նախկին պիոներական ճամբարներում: Խստացված ռեժիմի պարտադրված դասընթացների հատուկ ռեժիմ՝ վզկապներ, խառույկ,տողանը պարտադիր: Հատուկ ջոկատավարները կզբաղվեին նրանց վերադաստիարակությամբ ,որ դրանց ուղեղներից դուրս հանեին օտարապաշտությունն ու օտարին ծառայելու ցանկությունը:

2. Շատ շտապ կհրավիրեի մեծ համահայկական գործնական համաժողով և հենց համաժողովի անդամներից կընտրեինք սփյուռքը ներկայացնող պատգամավորական խումբ ՀՀ խորհրդարանում: 3. Կստեղծեի համահայկական համաշխարհային բանկ ,որտեղ աշխարհի բոլոր մեծահարուստներին կխնդրեի՝ իրենց ունեցվածքի 5% պահեին այդ բանկում:Մշակույթ,գիտությունն ու կրթությունը կֆինանսավորվեր բանակին հավասար: 4. Հավաքված գումարների հաշվին բանակը կդարձնեի վարձատրվող ու արհեստավարժ: Կոչով կդիմեի աշխարհի հայությանը , որ գան ու ծառայեն իրենց բանակում, որպեսզի ամբողջ սահմանը վերահսկվի միայն հայ զինվորի կողմից:Բժշկությունը կլիներ հասու բոլորին: 5. ՌԴ հետ բոլոր պայմանագրեը կվերանայեի ի օգուտ ՀՀ-ի: 102-րդ բանակը կվերադառնար տուն: 6. Աշխարհում ծնվող ցանկացած հայ մանուկ ՀՀ-ից նամակ կստանար, որ այս օրվանից դու իրավունք ես ստանում ընտրել նաև քո պատմական հայրենիքի քաղաքացի դառնալու հնարավորությունը: 7. ՀՀ. հանքարդյունաբերությունը կդարձնեի պետության սեփականություն: Երկիրը կդառնար միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք տվող տնտեսություններից բաղկացած մի ամբողջություն: 8. Արցախը կհայտարարեի ՀՀ մարզ և առանց միջնորդների կհանդիպեի Ադրբեջանի ղեկավարության հետ: 9. Հայսատան, Վրաստան, Պարսկաստան համագործակցությունը արտաքին հարաբերությունների առաջնահերթ ու կարևոր հարցը կդառնար: 10.Երկիրը կինտեգրվեր համաշխարհային բազմազգ երկրների համակարգին, իսկ դրա համար եթե հարկ լիներ կմիանաինք Հյուսիսատլանտյան դաշինքին: Սա իհարկե ֆանտազիային տեղ տալու համար արեցի, բայց հետաքրքիր կլիներ շատերը փորձեին իրենց դնել առաջին դեմքի տեղն ու տասը կետով ասեին թե ինչեր կանեին իրենք: Ամեն դեպքում ավելի հետաքրքիր է լսել տարբեր մարդկանց: Ովքեր կարծում են՝ հեշտ գործ է առաջինը լինել թող փորձեն»:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am