Ես պարզապես բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ. մարզպետը՝ հրաժարականների մասին

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս մամուլում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել՝ հրաժարականների դիմումներ ներկայացնել: Ավելին՝ նույն լուրերի համաձայն, մարզպետը հրահանգել էր՝ ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Նման կադրային ջարդի, համայնքապետերի նկատմամբ իրականացվող վենդետայի և այլ աղմկահարույց հարցերի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Ռոմանոս Մելիքյանից: -Պարոն Պետրոսյան, վարչապետն ան­ձամբ էր հայտարարել, որ վենդետա­ներ չեն լինելու, որևէ մեկը քաղաքական հայացքների համար աշխատանքից չի ազատվելու, ծանոթ-բարեկամների նշա­նակման դարաշրջանը վերջանալու է: Իսկ Դուք, լինելով ՔՊ-ական, հրահանգում եք Ձեր կուսակցական հայացքները չկիսող համայնքապետերին հեռանալ, էլ չենք խոսում մարզպետարանում իրականաց­վող կադրային ջարդի մասին: - Ես իմ սահմանադրական լիազորու­թյուններն եմ իրականացնում մարզում, և այդ լիազորությունների շրջանակում մասնագիտական և իրավական հսկողու­թյուն եմ իրականացնում ՏԻՄ-երում, հա­մայնքներում: Իսկ համայնքներում, ցա­վոք, կան համայնքապետեր, ովքեր տասնամյակներով ղեկավարում են հա­մայնքները, բայց համայնքը չունի պրիմի­տիվ կենսական պայմաններ, չունի ներ­քին ոռոգման ցանց, չունի մշակույթի տուն, մանկապարտեզ: Եվ այդպիսի հա­մայնքապետերին ես պարզապես հարց եմ տալիս՝ ի՞նչ եք արել այս 20-25 տարի­ներին ձեր համայնքների համար: Բացի այն, որ վարում եք շքեղ ծառայողական մեքենաներ կամ շքեղագույն կահավո­րանքով պատել եք Ձեր աշխատասենյակ­ները: Եվ այդ ճանապարհին շուրջ մեկ տասնյակ համայնքապետեր կան, ովքեր քայլ են արել և իրենց աթոռներից ինքնա­կամ հրաժարվել են՝ ճանապարհ բացելով երիտասարդ գործիչների համար: -Ինքնակա՞մ, թե՞ պարտադրված: -Այդպիսի հորդորներ չեն եղել, դա իմ աշխատաոճը չէ: Ես պարզապես ՕԳԳ-ի տեսակետից բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ, որի արդյունքում վեր ենք հանում համայնքա­յին խնդիրները: Եվ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանք ենք դնում: Այդ խնդիրների լուծման արդյունքում կան համայնքապետեր, ովքեր որ իմ տեսլա­կանը, իմ բարեփոխումներ իրականացնե­լու վճռականությունը, իմ աշխատոճը չեն կիսում, ավելին՝ հասկանում են, որ իրենք այդ ռիթմիկ աշխատանքին չեն կարող դի­մանալ: Նաև հասկանում են, որ արժեհամակարգային իմաստով նույն հարթության մեջ չենք գտնվում: Քանի որ ՏԻՄ-երի կա­ռավարումը որոշ համայնքապետերի համար համեմատական է սեփական բա­րեկեցությունը ապահովելու հետ: Այդ ամենը հասկանալով՝ իրենք իրենց քայլն են անում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am