Ռուսաստանից զենք գնող որոշ երկրներ կազատվեն ամերիկյան պատժամիջոցներից

Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից զենքի որոշ տեսակներ գնող երկրների դեմ: Պատժամիջոցները նախատեսված են 2017-ին Կոնգրեսի երկու պալատների բացարձակ մեծամասնության կողմից ընդունված CAATSA՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին պայքարի ակտով: Վերջին տասնամյակում Ռուսաստանից զենքի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը, Վիետնամը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրաքը, Ադրբեջանն ու Մալայզիան: Ընդունված ակտի 231-րդ կետի համաձայն, Ռուսաստանի հետ սերտ ռազմական համագործակցություն ունեցող կամ զենքի գնման խոշոր գործարք կնքած երկրի դեմ Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ ընդունի և դադարեցնի ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ: Պահանջները սակայն Սպիտակ տանը մանևրելու քիչ հնարավորություն էին տալիս, վտանգելով ԱՄՆ-ի հարաբերություններն ավանդական դաշնակից Հնդկաստանի, Վիետնամի և Ինդոնեզիայի հետ: Այս շաբաթ Միացյալ Նահանգների Կոնգրեսի վավերացրած պաշտպանական ծախսերի օրենքը թույլ է տալիս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին բացառիկ դեպքերում պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք Ռուսաստանից մեծաքանակ զենք էին գնել: Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը կարող է պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք ցույց կտան, որ դադարեցրել կամ զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանից զենքի գնումները: Դա, մասնավորապես, թույլ կտա ԱՄՆ-ի դաշնակից Վիետնամին կամ Ինդոնեզիային ապահովել նրանց մոտ եղած ռուսական զենքերի վերանորոգման ընթացիկ կարիքները, միևնույն ժամանակ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, եթե նրանք հրաժարվեն Մոսկվայից զենքի հետագա մեծածավալ գնումներից: Միևնույն ժամանակ, նույն օրենքը պատժելու է Թուրքիային, որը նախատեսում է Ռուսաստանից S-400 հակաօդային համակարգեր գնել: Որպես պատիժ, Միացյալ Նահանգների Սենատն ու Ներկայացուցիչների պալատն արգելափակելու են Թուրքիային ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը: «Ամերիկայի ձայն»

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am