«Շատ վատ բան են անում մարդիկ, ովքեր փորձում են վարչապետին ներքաշել դատա-իրավական ոլորտի պատասխանատվության դաշտ». Հրանուշ Խառատյան

Կարծում եմ՝ շատ վատ բան են անում մարդիկ, ովքեր փորձում են վարչապետին ներքաշել դատա-իրավական ոլորտի պատասխանատվության դաշտ. Ամեն, ամեն ինչ պիտի անել, որ այն դուրս մնա վարչապետական և ԱԺ ազդեցությունից, մենք դատա-իրավական համակարգի քաղաքականացվածության թթուն խմում ենք շուրջ հարյուր տարի; Կուսակցությունը կամ մի մարդ էր որշում, թե ինչ և ինչպես պիտի քննի դատարանը և ինչ որոշում պիտի կայացնի; Որքան մտածում եմ՝ ինքս ինձ չեմ կարողանում համոզել, որ թյուրամիացություն է Ռոբերտ Քոչարյանի կալավորումը և Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքը ՛՛քաղաքական հետապնդդում՛՛ որակելու փորձերը; Տաս տարուց ավել եղել է այդ գործը քննելու հանրային պահանջը, երբեք որևէ մեկը այդ ընթացքում մարտի մեկի քննության հեռանկարը չի դիտարկել որպես քաղաքական քննություն, չնայած թե գործի քննության պահանջը, թե քննության լռեցումը հանրության կողմից դիտարկվել են որպես քաղաքական գործընթացներ; Այլ կերպ ասած մեր հասարակության ընկալմամբ մարտի մեկի իրավական անաչառ քննության լռեցումը դիտարկվել է որպես քաղաքական քայլ; Հիմա ՀՔԾ-ն հետաքննում է մարտի մեկի հետ ապված գործողությունները, մարտի մեկը իրավական դաշտում է, գործով զբաղված են իրավապահները, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ամեն ինչ անում է՝ իրավական գործընթացին չմիջատելու, բայց բոլոր պահանջները Նիկոլ Փաշինյանին են ուղղված՝ միջամտիր, միջամտիր: Նրանից բաց տեքստով պահանջվում է միջամտել և թույլ չտալ իրավական քննության մեջ ներքաշել նախկին ու ներկա բարձրաստիճաններին, որով փաստորեն պահանջվում է իրականացնել քաղաքական միջամտություն մարտի մեկի գործով; Իրավական գործընթացին Նիկոլ Փաշինյանի չմիջամտությունը որակվում է որպես քաղաքական հետապնդում; Վերջպապես պիտի կողմնորոշվենք՝ թույլ տալու՞ ենք, ուզու՞մ ենք, որ մեր երկրում ամեն ինչ կախված լինի մեն մի մարդուց, ինչպես եղել է արդեն հարյուր տարի և նաև անկախ Հայաստանում առնվազն երկու տասնամյակից ավել, թե՞ պիտի հասնենք նրան, որ պետական կառույցներից յուրաքանչյուրն իր գործն անի: Որ քննչական մարմինները չառաջնորդվեն ՛՛մեն մի մարդով՛՛; Եթե նույնիսկ ոմանք ուզում են այնպես ներկայացնել, որ մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանի կլանավորումը և Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը կախված է բացառապես Փաշինյանի կամքից, դարձյալ դրանց չհամաձայնողներըը իրենց պահանջները պիտի ներկայացնեն ՀՔԾ-ին և դատարանին; Դրանք են ի վերջո իրավական պատասխանատուները;

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am