Բացահայտվել է 28 տարի առաջ կատարված սպանություն (տեսանյութ)

Ոստիկանությունը 28 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտել: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվել է` մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին: Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ: Սարգսյանը Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող էր: Հարազատները ոչ ոքի չէին կասկածում, վստահեցնում էին, որ թշնամիներ չուներ: Սպանության բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվել են, ստուգվել հետախուզական միջոցառումների պլանով նախատեսված բոլոր վարկածները: Սակայն հանցագործությունը կատարած անձին հայտնաբերել չի հաջողվել: Սակայն դեպքից մոտ երեք տասնամյակ անց սպանությունը բացահայտվել է: Ոստիկանությունից հաղորդում են, որ ոստիկանության ՔՀԳ վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գառնի գյուղի բնակիչ Մուշեղ Օհանյանը: Օգոստոսի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Մուշեղ Օհանյանը Գառնի գյուղի իր առանձնատնից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Ըստ նրա` կատարվածը դժբախտ պատահականություն էր: Որսի ժամանակ թփուտների մեջ չէր նկատել տղամարդուն, շփոթել էր որսի հետ ու կրակել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Մուշեղ Օհանյանը ներկայացվել է Արտաշատի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:  
դիտվել է 84 անգա

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am