ԱԻՆ ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում, քան ավանդական բուհական համակարգում. Նիկոլ Փաշինյան

Մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Այս մասին  օգոստոսի 2-ին, կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, մի կողմից կա Սահմանադրությունը, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այսպես-այսպես, մյուս կողմից կա իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում է լրիվ այլ կերպ: «Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և մենք հիմա այդ գործով ենք զբաղված: Հիմա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տեսում եմ, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման ոլորտում, կրթության ոլորտում՝ մասնավորապես»,- ասաց նա: Նա օրինակ բերեց, որ ՀՀ-ի տարբեր գերատեսչությունների կազմում կան կրթական հաստատություններ, ինչպես, օրինակ, Դիվանագիտական ակադեմիա, ԱԻՆ ակադեմիա, Արդարադատության ակադեմիա, Պետական կառավարման ակադեմիա և այլն. «Մյուս կողմից կան բուհական համակարգեր, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ և այլն: Այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ պրակտիկ գործով զբաղվող օղակները համարել են, որ ավանդական կրթական համակարգը չի մատակարարում այն մակարդակի մասնագետներ, որոնց հնարավոր լինի ներգրավել կոնկրետ աշխատանքի մեջ: «Հիմա վստահաբար կարելի է ասել, որ օրինակ, ԱԻՆ ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում պրակտիկ առումով, քան պայմանական ասած, ավանդական բուհական համակարգում: Արդյոք այստեղ տրամաբանության խնդիր չունե՞նք, և արդյոք ժամանակը չէ՝ մտածենք, որ սինխրոնիզացնենք կրթական համակարգը, մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք է պատրաստեն մասնագետ, իրոք պատրաստեն որակյալ մասնագետ, այլ ոչ թե մասնագետ, որը պրակտիկապես ձեռնտու չեն տվյալ ոլորտին»,- ասաց նա: Անդրադառնալով լուծման տարբերակներին, Փաշինյանն ասաց. «Օրինակ՝ եթե համոզված ենք, որ Դիվանագիտական ակադեմիան ավելի լավ կրթություն է տալիս՝ ունենալով մագիստրատուրայի կարգավիճակ, ինչո՞ւ չենք նույնականացնում, օրինակ, այդ ակադեմիան ԵՊՀ արտաքին հարաբերություների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Սինխրոնիզացումը կբերի, նախ, առաջինը, կադրերի պատրաստման առավել արդյունավետ համակարգ ունենալուն, և, երկրորդը, հսկայական պետական միջոցներ կխնայվեն. նույն նպատակի համար երկու անգամ պետական միջոցներ ենք ծախսում»,- ասաց նա: փաշինյանը նաև նկատեց, որ եթե այս տարանջատման սկզբունքով գնան, մի օր կստեղծվի ատամնաբույժների ակադեմիա, եթե դեռ չի ստեղծվել: Իր հերթին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց հայաստանյան բուհերի ներքին ցանց ստեղծելու գաղափարի մասին, երբ ուսանողը հնարավորություն կունենա տարբեր կրթական համակարգերի շրջանակներում դասընթացներ վերցնել և կրթություն ստանալ այն բուհերում, որտեղ որակը բարձր է: «Այդ դեպքում ունենալու ենք օպտիմալացման խնդիրը: Մեկ տարվա ընթացքում կտրուկ գործողությունները ճիշտ չեն լինի, որովհետև էստեղ մենք գնահատման խնդիր ունենք: Մենք չենք գնահատել, թե ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետն է ավելի լավ գիտելիք տալիս, թե Արդարադատության ակադեմիան»,-ասաց նախարարը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am