Արարատ Զուրաբյանը կգլխավորի ՀՀՇ ցուցակը
Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ԱԺ «Ծառուկյան»խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված քաղաքական խորհրդի նիստում որոշվել է՝ ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը»,-ասաց Վահե Էնֆիաջյանը: «Երկրորդ հորիզոնականում է Պետրոս Ղազարյանը, ում հաջորդում է Արման Աբովյանը»,-ասաց նա:
