Արթուր Գևորգյանը վերընտրվեց իր պաշտոնում
Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովի ընթացքում տեղի ունեցան ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Գործող նախագահ Արթուր Գևորգյանը վերընտրվեց իր պաշտոնում՝ միաձայն՝ 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Հիշեցնենք, որ Գևորգյանը ֆեդերացիան գլխավորում է 2013 թվականից:
