Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է.ՀՔԾ պետ (video)
«Նա մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, իսկ դա արգելված է Սահմանադրությամբ: Բանակի ներգրավումը կարող էր լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն, բայց դա հայտարարված չի եղել»,Կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքին: Ռոբերոտ Քոչարյանի համակիրների հայտարարություններին ու խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքի մասն էլ Խաչատրյանն ասել է. «Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել, ու բացառվի նրա ապօրինի ազդեցությունը գործին»:
