««Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն ունեն իրենց նախընտրած թեկնածուն». Դավիթ Խաժակյան

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և «Հանրապետություն»-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին միասնաբար գնալու դեպքում կառաջադրեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Մենք արդեն հայտարարել ենք, որ անկախ ձևաչափից, մասնակցելու ենք քաղաքապետի ընտրություններին և չնայած նրան, որ նախընտրելի ձևաչափը «Ելք» դաշինքի պահպանումն է, այնուամենայնիվ, եթե չստացվի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշի գնալ առանձին ցուցակով, ապա «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն միասնական ձևաչափով և կունենան միասնական թեկնածու: Այս պահին քննարկվում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, դեռևս քննարկումները չեն ավարտվել, սակայն մեզ համար առանձին գնալու դեպքում նախընտրելի թեկնածուն նա է»,- ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: