«Զաստավիտով» դատավորին նվեր չի կարելի տալ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու որոշման նախագիծը: 1. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերն օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի:

2. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում նվերի հանձնում է համարվում նվերի համարժեք գումարի փոխանցումը: 3. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա: 4. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի համարժեք գումարը ստանալուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն նվերի շուկայական գինը որոշելու նպատակով պատվիրում է փորձաքննություն: Նվերի շուկայական գինը որոշվում է դատավորի կողմից նվերը ստանալու օրվա դրությամբ: 5. Եթե փորձաքննության արդյունքով պարզվում է, որ դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի իրական արժեքը բարձր կամ ցածր է որպես համարժեք գումար փոխանցված գումարից, ապա Պետական գույքի կառավարման կոմիտեն այդ մասին ծանուցում է դատավորին՝ կցելով փորձագետի եզրակացությունը:
6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն և դատավորը հանձնման-ընդունման ակտի հիման վրա փոխանցում են գումարի տարբերությունը: 7. Նվերի հանձնման պահից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն այդ մասին համապատասխանաբար տեղեկացնում է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին կամ Սահմանադրական դատարանին: 8. Նվերի հանձնման հետ կապված ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ինչո՞ւ ենք դատավորի համար առանձին դա սահմանում, հանրային ծառայողի համար՝ ուրիշ,ասաց վարչապետը.«Դա ինչ-որ պատճա՞ռ ունի, թե՝ ինչ»: Նախարար  Արչտակ Զեյնալյանն էլ պատասխանեց, որ ընդհանրացված է Սահմանադրական դատարանի դատավորինն ու դատավորինը.«Դրանք նույնական են: Դրանք նախատեսված են, օրենքով և օրենքից բխող որոշումներ պետք է լինեն: Մենք չենք կարող տարբեր օրենքներով նախատեսված իրավունքները կարգավորել կառավարության որոշմամբ»; «Իսկ մենք կարո՞ղ ենք հանրության համար պարզաբանել, թե ո՞ր նվերներն են համարվում չթույլատրելի»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաինյանը: Զեյնալյանն էլ պատասխանեց, որ այդ եզրույթը սահմանված է Դատական օրենսգրքով: «Նվեր հասկացությունը ենթադրվում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չեն հանձնվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Այսպիսի ձևակերպումներ կան, որոնք տարանջատում են տալիս ավելի էժան կամ ծառայություն: Թույլատրելի նվերն այն է, որը սովորաբար կարող էր տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը: Դատավորը կարող է դա գնահատել: Դա չի կարող լինել 100 հազար դրամից ավել միանգամյա դեպքում և տարվա կտրվածքով 400 հազար դրամը գերազանցել»,- նշեց նա՝ հավելելով, որ հարցը պետք է հանրայնացնեն, մարդիկ տեղյակ լինեն օրենքի մասին, որպեսզի նվեր չընդունելու բեռը միայն չընկնի դատավորի վրա, այլև հասարակությունն իմանա, որ դատավորին չի կարելի նվեր տալ: ««Զաստավիտով» դատավորին նվեր չի կարելի տալ»,- միջամտեց վարչապետը:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am