«Ելք» դաշինքը հենց պառակտվի՝ միանգամից հայտարարություն կլինի. Միրզոյան (video)

Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետն անդրադարձավ տարածված այն խոսակցություններին, որ «Ելք» դաշինքում պառակտումներ են և նշեց, որ վաղ է նման հետևություններ անելը, հենց «Ելք» դաշինքը պառակտվի՝ դաշինքի կողմից միանգամից հայտարարություն կլինի:
Հարցին՝ այդ դեպքում հնարավո՞ր է, որ երեք կուսակցությունները միասին մասնակցեն նաև խորհրդարանական ընտրություններին, Միրզոյանը պատասխանեց. «Գուցե շտապում եմ ասել, բայց իմ դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում, իհարկե, ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը, հեղափոխության արժեքներն ու նպատակները: Այդ արժեքների, նպատակների հիման վրա այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների առաջ տանումը»: