Ինչու չի խառնվում մշակույթի նախարարությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցի տուն-թանգարանի աշխատակցուհի Սեդա Բադալյանին ապօրինաբար աշխատանքից ազատելու դեպքի մասին տեղյակ են նաև ՀՀ մշակույթի նախարարությունում: Ավելին, փոխնախարար Տիգրան Գալստյանը հանդիպել է կողմերի հետ և տեղեկացել կոնֆլիկտի մանրամասներին, սակայն կարծում է, որ հարցը դատական կարգով լուծելն ավելի ճիշտ ու անաչառ մոտեցում կլինի երկու կողմերի համար էլ «Երբ գործը գնում է դատարան, մշակույթի նախարարությունն այլևս իրավասու չէ որևէ ձևով միջամտել:

Ինձ որևէ մեկը չի ասել, որ աշխատակիցը յոթ ամիս աշխատել է թանգարանում, բայց հրամանագրված չի եղել: Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Ինձ այլ բաներ է ասել աշխատակցուհին, որ ինքն ուզել է հրամանը տեսնել, բայց չեն տվել, վերջում զոռով է վերցրել և այլն, բայց որ ընդհանրապես հրաման չի եղել, ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Եվ այն պահից, երբ իմացա, որ աշխատակցուհին դատարան է դիմելու, ճիշտ համարեցի, որ այդ հարցը թողնենք իրավապահներին: Եվ եթե կապացուցվի, որ այդ ընթացքում հրաման չի եղել, ապա թանգարանի տնօրենը կստանա համապատասխան պատիժ: Այնպես որ, այս փուլում մեր կողմից միջամտելն անիմաստ է»,- ասաց Տ. Գալստյանը: Ինչ վերաբերում է թանգարանի աշխատանքային կոլեկտիվում առկա լարված մթնոլորտին, նա նշեց, որ իրենք այդօրինակ հարցերը կուսումնասիրեն և հետևություններ կանեն: Փոխնախարարի համար, այնուամենայնիվ, տարօրինակ բացահայտում եղել է, ինչը նույնպես կդառնա ուսումնասիրության և հետևությունների առարկա: «Ինձ համար տարօրինակ էր, որ աշխատանքից ազատած աշխատակցուհուն նույն այդ տնօրենն էր աշխատանքի ընդունել:
Այսինքն, նախկին աշխատող չի եղել: Տնօրենը ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ աշխատակցուհու կրթական ցենզը չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին, բայց զարմանալին այն է, որ հենց ինքն է նրան ընդունել աշխատանքի: Դա է տարօրինակը: Երբ մեր ձեռքի տակ հաստատված փաստեր լինեն, այդ ժամանակ մենք հետևություններ կանենք: Հիմա դեռ սպասում ենք ուսումնասիրությունների ավարտին և դատարանի վճռին»,- ասաց Տ. Գալստյանը: Հիշեցնենք, որ Չարենցի տուն–թանգարանի աշխատակցուհի Սեդա Բադալ յանին աշխատանքի ընդունվելուց յոթ ամից անց են կանչել հրամանը ստորագրելու, ինչին ի պատասխան նա խնդրել է հրամանի ներքևում տվյալ օրվա ամսաթիվը նշել: Սա դարձել էր հիմնական կոնֆլիկտի առիթը, իսկ հետևանքը երկու նկատողության «հիմքով» աշխատանքից ազատելն է եղել: Նշենք, որ վերջին ամիսներին նույն թանգարանից արդեն երրորդ աշխատակիցն է հեռանում թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ խնդիրներ ունենալու պատճառով: Հիշեցնենք նաև, որ աշխատանքից հեռացնելու օրը Անահիտ Ասատրյանը հրաժարվել է անգամ ազատման հրամանի մեկ օրինակը տալ Սեդա Բադալյանին: Միայն հաջորդ օրը, երբ Սեդա Բադալ յանը գրավոր դիմել է տնօրենին՝ ազատման հրամանի իր օրինակը վերցնելու և իր մոտ պահելու համար, թանգարանի տնօրենն այն տվել է: Ուշագրավ է նաև այն, որ թանգարանի տնօրենը չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ լրագրողներին՝ պատճառաբանելով, որ միայն իրավական ատյաններում կպատասխանի հարցերի, այլ հարցերի պատասխանել նա չի ցանկանում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am