Քոչարյանին նախազգուշացրել են
Մեր տեղեկություններով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախապես զգուշացրել են կալանավորելու հեռանկարի մասին, ինչին Քոչարյանը լուրջ չի վերաբերվել եւ չի հավատացել: Մինչ Հունաստան հանգստի մեկնելը, որտեղից վերադառնալուց հետո Քոչարյանը կալանավորվեց, մտերիմները խոսել են այդ թեմայով, ինչը Քոչարյանի համար անհավանական է թվացել:
