Նորից սկսել են հրապարակել պատգամավորների հեռախոսահամարները

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ չորս տասնյակից ավելի պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: Ընդհանուր առմամբ, դժվար է այդ փաստն առանձնապես անակնկալ համարել:

Դժվար է անակնկալ համարել նաև այն աղմուկը, որ բարձրացավ սոցցանցերում՝ դրա հետ կապված: Ավելին, դա նույնիսկ բնական էր: Սակայն հայտնվեցին մարդիկ, որոնք ստեղծված իրավիճակում սկսեցին կիրառել նույն մեթոդները, ինչ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կիրառում էին ապրիլ–մայիսյան հանրահավաքների օրերին: Նույն այս թիմի որոշ անդամներ վերստին սկսեցին հրապարակել պատգամավորների բջջային հեռախոսահամարները: Ընդ որում, դեռևս մինչև պարզ դառնալը, թե ովքեր են ստորագրել երաշխավորության ներքո: Ավելին, ցուցակներում կային անձինք, որոնք վաղուց պատգամավոր չեն: Իհարկե, պատգամավորի ու ընտրողի կապը շատ կարևոր է, սակայն կա անձնական տվյալների պաշտպանության հարցը: Էլ չենք խոսում զանգվածաբար հնչող սպառնալիքների մասին: Ոչ ոք չի մոռացել, թե որքան տհաճ իրավիճակներ առաջացան, երբ նշյալ օրերին հրապարակվեցին հեռախոսահամարներն ու նույնիսկ հասցեները: Ինչ վերաբերում է պատճառաբանություններին, ապա «դրանց հասնում է» կարգի անհեթեթ ձևակերպումներն արդեն հնացած են. «հասնում է», թող իրավապահները զբաղվեն, թե չէ, եթե չենք սխալվում, նոր իշխանություններն ասել էին, որ վենդետա ու «սամասուդ» չի լինելու, իսկ նման տվյալների հրապարակումն ի՞նչ նպատակ է հետապնդում, որ մարդիկ զանգեն ու սիրո և համերաշխության խոստովանություննե՞ր անեն, ասենք, ՀՀԿ–ականներին…»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am