Երբ անվտան­գության շրջանակը «կուչ է գալիս» փոքրիկ տուփի մեջ, ապա սարսափելի է դառնում ցանկացած «անախորժություն»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հեռանալ այս աշխարհից: Գրում եմ այս հարցը և պատկերաց­նում եմ օգտատերերի արձագանքը՝ «ինչո՞ւ է նա հանկարծ որոշել գրել այս սարսափելի թեմայով, ինչ-որ բա՞ն է պատահել»: Ոչ, որևէ բան չի պա­տահել, և խնդիրը հենց այն է, որ երբ «բան է պա­տահում», դրա մասին այլևս ուշ է խոսել: Երբ մար­դը ծանր հիվանդ է, երբ նրա ֆիզիկական ուժերը խիստ սահմանափակվում են, նա սկսում է կարո­տով, երբեմն լացելով հիշել այն, ինչ ունեցել է, այն, ինչ կարող էր անել, իսկ հիմա չի կարող և ըստ էության չունի: Ահա այդ դեպքում թեման դառնում է սարսափելի, վախենալու, կյանքը վերածվում է դժոխքի: Ամերիկացի հոգեբան Սթիվեն Լևինը նկարագրում է հնդկացիների ծեսը, որով նրանք նախապատ­րաստվում են մահվան: Ցեղի ցանկացած չափահաս ներկայացուցիչ պետք է պարտադիր մի քանի օրով գնա անապատ, ծոմ պահի և դրա արդյուն­քում ստանա, այսպես կոչված, «մահվան երգը»: Այդ երգի տասնյակ, հարյուրավոր կրկնություններն օգնում են արիությամբ դիմավորել կյանքի դժվարու­թյունները: Եվ երբ գալիս է սպասելի կամ անսպա­սելի մահը, այդ հնդկացիներն այն ընդունում են բաց սրտով ու սթափ ուղեղով: Տեսականորեն քրիս­տոնյա քահանան նույնպես պետք է բացատրի հա­վատացյալին, որ նա ավելին է, քան իր մարմինը, շորերը, աշխատանքը, մասնագիտությունը, հասա­րակական հեղինակությունը: Բայց դա՝ միայն տե­սականորեն: Ի՞նչ վատ բան կարող է պատահել ինձ հետ: Ես կարող եմ մահանալ, այդպիսին է, ենթադրենք, սկզբնական պատասխանը: Բայց երբ ավելի եր­կար ես մտածում, ցուցակն ավելանում է՝ ես կարող եմ մահանալ կամ զրկվել աշխատանքից: Հետո կարող եմ մահանալ, զրկվել աշխատանքից կամ ստանալ ցածր աշխատավարձ: Այնուհետև դրան ավելանում է, ասենք, կոմունալ վարձերը ժամանա­կին չմուծելը: Եվ այսպես շարունակ՝ ներառյալ 74 համարի երթուղայինի կես ժամով ուշանալը: Երբ մենք սկսում ենք թվարկել մեր «կախվածություննե­րը», ապա կյանքի հարմարավետության, անվտան­գության շրջանակը «կուչ է գալիս» ինչ-որ փոքրիկ վանդակի կամ տուփի մեջ, և այդ դեպքում ոչ մի­այն մահն է դառնում սարսափելի, այլև ցանկացած «անախորժություն»: Եվ հակառակը՝ երբ դու բաց ես ամեն ինչի համար, մեծ հաշվով, կախված չես ոչ մի բանից, ապա պատրաստ ես ամեն ինչի՝ ընդ­հուպ մինչև մահը: ․․․Ժողովուրդն ասում է՝ «էս աշխարհում մեռնել կա»: Բայց դա կարելի է երկակի մեկնաբանել: Վարկածներից մեկը հետևյալն է. մի անգամ ենք ապրում, արի այս հիմարությունն էլ անեմ, գուցե այն ինձ մի քանի րոպե հաճույք պատճառի: Սա­կայն ճիշտ մեկնաբանությունն այն է, որ փողերը, մեքենաները, տները, ծառաներին, փառքը մենք չենք կարող մեզ հետ տանել գերեզման: Չնայած որոշ մշակույթներում, օրինակ՝ Հին Եգիպտոսում այլ կարծիքի էին և նմանատիպ բոլոր «պարագա­ները» դնում էին հարուստների դամբարան: Բայց դա, իմ կարծիքով, զավեշտալի սովորություն է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am