ՊԵԿ-ը առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ

Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշեց նաև, որ 2017 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378 միլիարդ դրամ, որը կազմել է ընդհանուր մուտքերի 67.4 տոկոսը:

«Պետեկամուտների կոմիտեն այս տարվա վեց ամիսներին, նախորդի համեմատ, ընդհանուր հարկերի մասով ավելի է հավաքագրել 15.7 տոկոս, խոշորների մասով աճը 17.7 տոկոս է: Սա նշանակում է, որ խոշոր հարկատուներն ավելի շատ են հարկ վճարել, քան փոքրերը: Պատճառն այն է, որ ՊԵԿ-ը որպես թիրախ շարունակաբար ընտրում է խոշոր հարկ վճարողներին, ոչ թե փոքրերին: Այսինքն՝ մեր վարչարարությունն ավելի հասցեական է, մենք մեր վերլուծական աշխատանքներն իրականացնելիս նկատվող խնդիրների մասին իրազեկում ենք հարկատուներին, առաջարկում ենք ուղղումներ ու շտկումներ իրականացնել իրենց հաշվարկներում:
Դա հատկապես անում ենք խոշորների մոտ, քանի որ այնտեղ ֆիսկալ էֆեկտը շատ է»,- ասաց Ռաֆիկ Մաշադյանը: Ընդհանուր հարկային եկամուտների աճն էլ ՊԵԿ փոխնախագահը պայմանավորում է ինչպես տնտեսական աճով, այնպես էլ վարչարարությամբ ու հարկ վճարողների վարքագծի փոփոխությամբ: Անդրադառնալով առաջիկա ամիսների հարկային մուտքերի կանխատեսմանը՝ պաշտոնյան նկատեց, որ իրենց նվազագույն նշաձողը 2018-ի բյուջեի կատարումն է, ինչը, սակայն, չի նշանակում, որ փորձելու են բյուջեն կատարել ու ասել, որ լավ են աշխատել:
«Ես դժվարանում եմ թիվ ֆիքսել, թե որքան կլինեն մեր հարկային եկամուտները տարվա վերջին, բայց այն, որ դա կգերազանցի «Բյուջեի մասին» օրենքով սահմանված թիվը, վստահեցնում եմ»,-ավելացրեց Ռաֆիկ Մաշադյանը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, համաձայն ՊԵԿ տվյալների՝ տասը ամենախոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2018-ի առաջին կիսամյակում վճարել է 24.6 միլիարդ դրամ հարկ, «Գազպրոմ Արմենիան»-ն երկրորդն է՝ 20.7 միլիարդ դրամ հարկով, «Գրանդ Տոբակոն» վճարել է 16.6 միլիարդ դրամ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը չորրորդն է՝ 8.8 միլիարդ դրամով, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը»՝ 8.16 միլիարդ դրամ, «Ֆիլլիպ Մորիս Արմենիան»՝ 8.15 միլիարդ դրամ, «Ալեքս Հոլդինգը»՝ 7.6 միլիարդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 7 միլիարդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 6.5 միլիարդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 5.8 միլիարդ դրամ:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am